copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:16 24-04-2023

Մակրոնի վրա նեխած ձու են նետել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի օր առաջ այցելել էր Էլզաս նահանգ։ Այցն անցել է խիստ լարված։

Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում անհայտ անձը նեխած ձու է նետել Մակրոնի վրա։

Անվտանգության աշխատակիցներին չի հաջողվել կանխել ձվի ընթացքը, այն դիպել է Մակրոնի ճակատին։

Ի դեպ, Էլզասի բնակիչներն նրան դիմավորել են սուլոցներով ու վիրավորանքներով։

Արարքի հեղինակը բերման է ենթարկվել։