Ներքին 3 տարի առաջ - 10:51 24-04-2023

Հայը ապրել, ապրում և ապրելու է իր պատմական բնօրրանում՝ Հայոց և Արցախ աշխարհում․ ՀՀ դատավորների միության նախագահ

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրն է:

Մարդկության ու քաղաքակրթության դեմ գործած այդ ծանրագույն հանցագործությունն իրականացնողները պատասխանատվության չեն կանչվել, դրա հետևանքները մինչև օրս չեն վերացվել, ընդհակառակը` նույնիսկ 108 տարի անց, Թուրքիան պաշտոնապես շարունակում է իր նախնիների սերմանած ժխտողական ցեղասպան քաղաքականությունը՝ անարգելով անմեղ զոհերի հիշատակը, դրա կապակցությամբ նրանց ժառանգների մոտ առկա հիշողությունը:

Թուրքիայի հետ հնարավոր բարիդրացիական հարաբերություններ հաստատելը չի կարող կառուցվել 1915 թվականի ցեղասպանության և հետագա ջարդերի իրողությունը մոռացության մատնելու հենքի վրա, և այդ ուղին ընտրող ցանկացած իշխանություն դատապարտված է անհաջողության:
Այդ անհեռանկար քաղաքականությունը կործանարար է և բովանդակում է հայ ժողովրդին նոր ցեղասպանության ենթարկելու ռիսկեր:

Ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի և Արցախի բնակչության առջև ծառացած գոյաբանական վտանգների՝ աշխարհասփյուռ հայությունն այսօր խոնարհվում է Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև՝ այն գիտակցմամբ, որ հայը ապրել, ապրում և ապրելու է իր պատմական բնօրրանում՝ Հայոց և Արցախ աշխարհում, իսկ հնարավոր նոր ցեղասպանությունները կանխելու գործուն միջոցը ոչ միայն 1915 թվականի Մեծ եղեռնի միջազգայնորեն ճանաչումն է, այլ նաև՝ ազգային արմատներին և գաղափարախոսությանը հավատարիմ գիտակից հասարակության, հզոր բանակի և ամուր պետության ձևավորումը»:

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար

Ձեզ գուցե հետաքրքրի