Ներքին 3 տարի առաջ - 17:51 23-04-2023

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին անցակետ դնելու մասին

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։

Ընդ որում իբրև անցակետի տեղադրման պատճառ հարևան երկրի սահմանապահ ծառայությունը ներկայացրել է հերթական կեղծ փաստարկը՝ ձևակերպելով հետևյալ կերպ․ «Հայաստանից Ադրբեջանի տարածքում ապօրինի հայկական զինված կազմավորումներին կենդանի ուժի, զինապաշարի, ականների, ինչպես նաև ռազմական այլ տեխնիկայի տրամադրումը կանխելու նպատակով, ինչպես նաև որպես արձագանքում այն բանի, որ ապրիլի 22-ին Հայաստանում, միակողմանի կարգով, հակառակ 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, սահմանային անցակետ են տեղադրել Ադրբեջանի հետ սահմանին Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում, ապրիլի 23-ին 12․00-ին Ադրբեջանի Հանրապետության Պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները սահմանային անցակետ են տեղադրել մեր երկրի ինքնիշխան տարածքում՝ Հայաստանի հետ սահմանին, Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբում»։

Հայաստանն ու Արցախը բազմիցս հերքել են Բաքվի կեղծ մեղադրանքները, որոնց միակ նպատակը Հայաստանի և Արցախի Հանրապետության տարածքների կլանումն է։

Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է նաև Սյունիքում։ Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Րոպեներ առաջ էլ ՀՀ ՊՆ-ից տեղեկացանք, որ Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ