Թքելը որպես քաղաքական հպարտության առարկա ներմուծողները պիտի հասկանան, որ խայտառակում են մեր պետությունը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:08 22-04-2023
«Ցավոք սրտի, «Ապրելու երկիր» կուսակցության երկրորդ համագումարը ընթանում է մեր երկրի համար դժնդագին պայմաններում, երբ մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, գտնվում է շրջափակման մեջ և էթնիկ զտման վտանգի առջև, իսկ Հայաստանը անհագուրդ թշնամու նշանառության տակ»,- ողջունելով բոլոր ներկաներին այս մասին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը։

Քաղաքական ուժի ղեկավարը խոսեց իշխանափոխության մասին՝ հաստատելով, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին: «Կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը՝ ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն: Այժմ մենք հասել ենք կուսակցության որդեգրած մարտավարության հաջորդ հանգրվանին՝ Երևանի ավագանու ընտրություններին»,- ասաց Թանդիլյանը:

«Անհնարին է գերագնահատել Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական ազդեցության աստիճանը: Եվ ուրախ եմ հայտարարել, որ «Ապրելու երկիր»-ը որոշում ունի մասնակցելու և հաղթելու ավագանու ընտրություններում»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը:

«Թքած ունենալու նուրբ արվեստը որպես արժեհամակարգ կրող և թքելը քաղաքական հպարտության առարկա նեմուծողները պիտի հասկանան, որ խայտառակում են մեր պետութունը, խայտառակում են մեզ։ Հույս ունեմ, որ կհասկակնա՞ն․ ամենևին։ Իմ հույսը իրենք չեն, իմ հույսը մեր ժողովուրդն է, որ իշխանազրկելու է թքողներին մի կողմից, մյուս կողմից քաղաքական ապտակ է հասցնելու նրանց Երևանում։ Եթե Երևանը դա չանի, այս այլասերումը չի դադարելու»,- շեշտեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ