Արտաքին 3 տարի առաջ - 15:50 22-04-2023

Ռուս պատգամավորի հայտարարությունները Ադրբեջանում հիստերիայի ալիք են բարձրացրել

Ադրբեջանում հիստերիայի հերթական ալիքն է բարձրացել՝ կապված Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեչևի հայտարարությունների հետ։

Մասնավորապես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանում իր դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ նշելով, որ Մատվեչևի հայտարարություններն «անընդունի են և ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»։ Բացի այդ պաշտոնական Բաքուն պնդել է, թե, իբր նման հայտարարությունները ստվերում են Ռուսաստանի միջորդական գործունեությունը։

Բացի այդ Մատվեչևի հայտարարությունների կապակցությամբ Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։ Գաֆարովան ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի ֆոնին Մատվեչևի հայտարարություններն Ադրբեջանում մեծ անհանգստությամբ են ընդունվել։

Ադրբեջանի մեջլիսի նախագահի խոսքով՝ Ադրբեջանին և Թուրքիային ուղղված Մատվեյչևի մեղադրանքները «մեծ ափսոսանք են առաջացնում և բացարձակապես անընդունելի են»։ Գաֆարովան ափսոսանք է հայտնել, որ նման հայտարարություններով հանդես է եկել Պետդումայում տեղեկատվական քաղաքականության համար պատասխանատու կոմիտեի նախագահի տեղակալը։

«Որպես տեղեկատվական գործունեությամբ զբաղվող պաշտոնատար անձ՝ Օլեգ Մատվեչևը պետք է ավելի հստակ պատկերացում ունենա տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև հասկանա, որ նման արտահայտությունները ստվեր են գցում Ռուսաստանի Դաշնության միջնորդական գործունեության վրա»,- ասվում է Գաֆարովայի նամակում։

Նշենք, որ Օլեգ Մատվեչևը Ռուսարմինֆո լրատվական գործակալությանը տված մեկնաբանելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, ասել էր, որ Թուրքիային և Ադրբեջանին դուր չեն գալիս Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականին ձեռք բերած պայմանավորվածությունները։ Պատգամավորը հայտնել է, որ Բաքուն և Անկարան փորձում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլը և ջանում են սադրել հայկական կողմին պատասխան գործողությունների։ Վերջինս միևնույն ժամանակ Հայաստանին հորդորել էր չտրվել ադրբեջանական սադրանքներին՝ պահպանելով փխրուն խաղաղությունը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ