Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:12 22-04-2023

Տեղին չէ անվտանգային այս խնդիրներով ծախս անել ակադեմիական քաղաքի համար

Երեկ կառավարության նիստում ներկայացվեց ակադեմիական քաղաք հիմնելու նախագծի վերջնական տարբերակը: Ըստ այդմ՝ Հայաստանը կունենա 8 բուհ:

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ չի կարող ասել, թե որ 8 բուհերի մասին է խոսքը։

Մարտիրոսյանը, որ արվեստի ճյուղի ներկայացուցիչ է և ներկայացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ասաց, որ իրենք ունեն իրենց դիրքորոշումը ակադեմիական քաղաքի վերաբերյալ։

«Անկախ այս վերջին զարգացումներից, ես այդ մոտեցմանը վերաբերվում եմ բացասաբար, նեգատիվ է իմ մոտեցում, որովհետև ես խորապես համոզված եմ, որ դա բերելու է մի մեծ խառնաշփոթի։ Մենք բոլորս լավ գիտենք, որ մտավորականների կյանքը հիմնականում կենտրոնացված է Երևանում, և մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի ճնշող մեծամասնությունը աշխատում է ոչ միայն բուհերում, այլ նաև զուգահեռաբար կատարում է այլ աշխատանք։ Կամ ենթադրենք, դասավանդում են ոչ միայն այդ 8 բուհերից մեկում, այլ նաև մեկ այլ հաստատությունում՝ դպրոցում, քոլեջում կամ այլ տեղ»,- ասաց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրում կան շատ խնդիրներ, որոնցից մեկ էլ, որ հետագայում ի հայտ է գալու, լոգիստիկ խնդիրն է։

«Ուսանողների մեծամասնությունը լինելու է նորից Երևանից, դա գաղտնիք չէ, քանի որ այն ամենախիտ բնակեցված տեղն է Հայաստանում»,- նշեց Մարտիրոսյանը։

Ըստ Մարտիրոսյանի՝ տեղին չէ նման իրավիճակում, երբ երկրում կան լուրջ անվտանգային խնդիրներ, առաջ բերել նման ծրագիր։

«Ես չեմ կարծում, որ այսօր, ունենալով պետական անվտանգության խնդիր, սահմանների խնդիր, մենք այս պահին իբրև պետություն պետք է անենք նման ծախս ինչ-որ հիպոթետիկ և չապացուցված արդյունքների գնալու միտումներով։ Այս մոտեցումը, նախագիծը համարում եմ լրիվ ավելորդություն, բացարձակապես չհիմնավորված մի ծրագիր, ես սա համարում միտումնավոր դեստրուկտիվ մի ծրագիր, որը ոչ մի դրական արդյունքի չի բերելու մեզ իբրև պետության, իբրև կրթատարածքի և իբրև գիտությամբ զբաղվող պետական միավորի»,- ասաց կրթության փորձագետը։

Խոսքը ավելի մասնավորացնելով և խոսելով կոնկրետ արվեստի մասնագիությունների մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ այստեղ խնդիրներն ավելի ակնառու են։

«Այստեղ ևս խնդիրներ կան, և շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որովհետև բոլոր մշակութային հաստատությունները կամ դրանց 95 տոկոսից ավելին գտնվում են Երևանում։ Ինչպես է պատկերացնում նման նախաձեռնություն ունեցողը, որ պետք է այսօր Օպերային թատրոնի կամ Ֆիլհարմոնիայի նվագախմբի արտիստը կամ այս կամ այն թատրոնի դերասանը աշխատանքի գնան Երևանում, իսկ դասավանդելու գնան չգիտեմ որտեղ»,- ասաց Մարտիրոսյանը և ավելացրեց, որ այդ համակարգը անհնար է իրականացնել, քանի որ համակարգ քանդելով՝ համակարգ չեն կառուցի։

«Տրամաբանության նշույլ անգամ չկա այս ամբողջ նախագծի մեջ։ Անզեն աչքով տեսանելի գռեհիկ մոտեցում է և հանդուգն մոտեցում է պետության, կրթության, գիտության, մշակույթի և ամեն ինչի հանդեպ։ Դա նշանակում է այս պահին անվտանգային այս խնդիրների համատեքստում կտրել պետության մտածող գլուխը»,- եզրափակեց Մարտիրոսյանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին