Քննարկվել է Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի մասնաճյուղի բացման հնարավորությունը
copy image url

Քննարկվել է Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի մասնաճյուղի բացման հնարավորությունը

Ներքին 2 տարի առաջ - 12:15 22-04-2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին։ Ասված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարարը համառոտ ներկայացրել է 2022 թ․ Հայաստանում արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն ու տնտեսավարողների արտադրական կարողությունների ավելացմանն ուղղված ծրագրերը՝ այս համատեքստում հատկապես կարևորելով տնտեսության արդիականացման միջոցառումը։

Անդրադարձ է կատարվել ֆինանսական գործիքների կիրառման հնարավորությանն ու ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ու մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը։

Քննարկվել է նաև Հայաստանում Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի (EHL Hospitality Business School) մասնաճյուղի բացման հնարավորությունը։

Ամենից շատ դիտված