Մամուլ 3 տարի առաջ - 08:25 22-04-2023

Սպասում են Փաշինյանի հրահանգին. ով է կանգնած Հովիկ Աղազարյանի նախաձեռնության հետևում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վերջին օրերին պարբերաբար «սպառնում է» ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անել: Նա երեկ հայտարարել է, թե արդեն հավաքել է բավարար ստորագրություններ ու Թովմասյանի հարցը ներկայացրել ՔՊ խմբակցության քննարկմանը:
Նկատենք, որ Աղազարյանն իր այս մտադրության մասին առաջին անգամ ակնարկել էր դեռեւս ապրիլի 4-ին ՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստից առաջ՝ նիստը դեռ չսկսված:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, այս ծրագրի հետեւում իրականում կանգնած է ՔՊ վերնախավը, մասնավորապես՝ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որոնք, օգտագործելով Աղազարյանին, ցանկանում են ԱԺ հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահից ազատվել:

Հենց նրանք էլ Աղազարյանին հրահանգել են պաշտոնանկության գործընթաց սկսել, անգամ Աղազարյանին ասում են, թե ԱԺ ամբիոնից կամ լրատվամիջոցների հետ զրույցում ինչ խոսի, ինչ հայտարարություններ անի:
Կարելի է ասել՝ այս դեպքում Հովիկ Աղազարյանն ընդամենը «խաղալիք է» ընդդիմադիր պաշտոնյային պաշտոնանկ անելու ծրագիրն իրականացնելու համար:

Տեղեկացանք, որ անգամ ՔՊ-ականների համար է անսպասելի եղել Աղազարյանի այս նախաձեռնությունը, քանի որ սովորաբար նա առանձնապես չի էլ հետաքրքրվում ներքաղաքական նման հարցերով, ուր մնաց՝ նման նախաձեռնությամբ հանդես գար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած Անդրանիկ Քոչարյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով աշխատում են ՔՊ-ականների հետ, որպեսզի միանան Աղազարյանի նախաձեռնությանը, բայց երեկվա դրոթյամբ կեսից ավելին հրաժարվել էին ստորագրել:
Բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ ստորագրել, թե մերժել Աղազարյանին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի