Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 21-04-2023

Երրորդ կողմերն իրավունք չունեն միջամտելու ռուս-չինական հարաբերություններին. Չինաստանի ԱԳՆ խոսնակ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ երրորդ կողմերն իրավունք չունեն միջամտելու Չինաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Չինաստանը և Ռուսաստանը միշտ հավատարիմ են մնացել չմիավորման, չառճակատման և երրորդ կողմերին չթիրախավորելու սկզբունքներին։ Նրա խոսքով՝ երկու երկրները զարգացրել են նոր տիպի հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության վրա։

Վան Վենբինը հայտնել է, որ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները սկզբունքորեն տարբերվում են փոքր շրջանակներից և բլոկային դիմակայությունից, որով զբաղվում է Միացյալ Նահանգները։ «Ոչ մի պետություն իրավունք չունի միջամտելու Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններին»,- ասել է նա։

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է նաև, որ Չինաստանը միշտ օբյեկտիվ և արդար դիրքորոշում է որդեգրել ուկրաինական ճգնաժամի նկատմամբ, ակտիվորեն նպաստել է խաղաղ բանակցություններին և կառուցողական դեր է խաղացել ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը սպառնացել էր Չինաստանին, որ եթե վերջինս ուկրաինական հակամարտությունում աջակցի Ռուսաստանին, ապա դա լուրջ հետևանքներ կունենա։ «Վաշինգտոնը կշարունակի Պեկինին շատ հստակ կերպով փոխանցել ԱՄՆ-ի դիրքորոշումը եւ նրա իրավասության տակ գտնվող ընկերություններին, ցանկացած խախտման հետեւանքը ծանր կլինի», - ասել էր ամերիկացի պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ