Արտաքին 3 տարի առաջ - 23:00 20-04-2023

Ադրբեջանին որևէ տեսակի օգնության տրամադրումն անընդունելի է. Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը ոչ միայն վնասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը, այլ նաև հակասում Հայոց ցեղասպանության զոհերին և ցեղասպանությունից փրկվածներին հարգելու Վաշինգթոնի պարտավորությանը։ Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի ձայնը, այս մասին Մենենդեսն ասել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ։

Մենենդեսը հիշեցրել է, որ իր կնոջ պապիկը Հայոց ցեղասպանության զոհերից մեկն է: «Մենք հիշում ենք 1,5 միլիոն զոհերին ոչ միայն այն բանի համար, թե ինչպես են նրանք մահացել: Մենք նաև հիշում ենք, թե ինչպես են նրանք ապրել: Հայոց պատմության և մշակույթի մեջ նրանց ունեցած ավանդն ապրում է մինչ օրս»,- ասել է նա։

Սենատորը շեշտել է, որ դեռևս շատ անելիք կա ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է փորձել թաքցնել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին՝ հետապնդելով գրողներին և պատմաբաններին, այլև որովհետև Ադրբեջանն անօրինական շրջափակման մեջ է պահում Արցախի հայերին: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին,որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 100 հազար հայ է տեղահանվել Արցախից:

Վերջինս հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավաստիացրել է, որ Արցախի բնակչությանը ավելի շատ օգնություն տրամադրելու համար քայլեր կձեռնարկվեն։ «Իմ կարծիքով Միացյալ Նահանգների արձագանքն անընդունելի է, այդ պատճառով ես պնդում եմ ավելի շատ հումանիտար օգնություն ուղարկել՝ աջակցելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տուժածներին», - հայտարարել է նա։

Մենդենդեսը նաև անթույլատրելի է անվանել Վաշինգտոնի կողմից Բաքվի ռեժիմին ցուցաբերվող ցանկացած աջակցություն` հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների կողմից հայ անզեն զինվորների խոշտանգումները:

«Ես խստորեն դեմ եմ, որ որևէ տեսակի օգնություն տրամադրվի մի ռազմական ուժի, որը հայտնի է հարևան պետության դեմ պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով: Մենք չպետք է «անկողին մտնենք» Ադրբեջանի նման կառավարությունների հետ: Դա աններելի է, դա բարոյապես խորշելի է և դա պետք է դադարի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի