Արտաքին 3 տարի առաջ - 23:48 20-04-2023

ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը արդիական են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Իրավիճակը Հարավային Կովկասում բարդ ու պայթյունավտանգ է։ Իսկ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը արդիական են։

Ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն որոշումը Ադրբեջանի հետ հակամարտության կամ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Բայց եթե ՀԱՊԿ-ը ժամանակին ունենար տեղեկատվական-վերլուծական կենտրոն, եթե այս կենտրոնի մասնագետներն ակտիվորեն հետևեին, այսպես ասած, նախապատերազմական իրավիճակին, որոշ իրադարձությունների հնարավոր զարգացումը մոդելավորեին՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, միգուցե պաշտոնական Երևանը ավելի պատրաստված լիներ և որոշ հանգամանքներում կգործեր իր համար ավելի մեծ օգուտով»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը