Ներքին 3 տարի առաջ - 13:10 20-04-2023

2018-ից փորձել եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում ու հրապարակային խոսակցությունը լինի նույնը. Փաշինյան

Հայաստանը «Մադրիդյան սկզբունքներով» Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել, սա է հիմնական պրոբլեմը։ Այս իրականության հետ չառերեսվելով՝ մենք զուգահեռ իրականությունենք ստեղծել, ցանկալի իրականություն, որը միջազգային ու աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Ես ասում եմ՝ մենք պետք է առերեսվենք էս իրականության հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կարծում է, որ նույն սխալն են գործել թե՛ ինքը, թե՛ ընդդիմադիրները. իրականության հետ չեն առերեսվել․ «Այ սրա համար ինձ քննադատեք, որ ես էլ նույն սխալը գործեցի, դուք էլ՝ չառերեսվելով իմ նշած իրականության հետ»։

Վարչապետը նշեց, որ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, եկել, տեսախցիկների առաջ ուրիշ բան են խոսել:

«Ես 2018 թվականից փորձել եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում ու հրապարակային խոսակցությունը լինի նույնը, դա եմ փորձում անել, ինչը շատ ցավոտ ու բարդ պրոցես է», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի