Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:47 19-04-2023

Միջնորդել ենք հարցաքննել Արսեն Թորոսյանին, Անահիտ Ավանեսյանին․ փաստաբան

«Ինձ համար տարակուսելի ու զարմանալի է Հակակոռուպցիոն կոմիտեի մոտեցումը։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ունենք չբացահայտված սպանություն, ու ինչ-որ անձ թե՛ ճեպազրույցներում, թե՛ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով պարբերաբար հայտնում է, որ ինքը սպանողի անունը գիտի, բայց անձին չկանչեն հարցաքննության։ Դա զարմանալի չէ՞»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե՝ «ինձ ոչ մեկը չի կպել, ոչ էլ կարող են անհիմն կպչել, ՔՊ-ում բոլորն էլ իմ ընկերներն են»։

Հիշեցնենք, որ Թորոսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր առողջապահության նախկին փոխնախարար, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի դեմ հարուցված «քովիդի գործին» և գրառում արել՝ նշելով․ «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը»։

Փաստաբանն ասաց, որ այդ գործելաոճը իրենց համար հիմնավոր կասկածներ է առաջացնում քննության անաչառության առումով։

«Ընդ որում՝ ոչ միայն այս հիմքով, այլև շատ այլ հիմքերով մենք օրեր առաջ գործով քննչական խմբի ղեկավարին և ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել, քանի որ մի շարք միջնորդություններ ենք ներկայացրել՝ ակնհայտ հիմնավոր։ Մի դեպքում՝ միջնորդության կատարումը հետաձգվել է, մյուս դեպքում՝ մենք միջնորդել ենք, որ հարցաքննեն Արսեն Թորոսյանին, Անահիտ Ավանեսյանին, ու հստակ պատճառաբանություններ ենք ներկայացրել։ Միաժամանակ ներկայացրել ենք համացանցում տարածված ճեպազրույցի հղումը, Արսեեն Թորոսյանի պաշտոնական էջով տարածած հաղորդագրությունը, որտեղ նա ասում է․ «Եթե ինձ հարցաքննեն, ես այնպիսի տվյալներ եմ ներկայացնելու, որ այդ մեղադրանքը փոշիանա, առ ոչինչ դառնա»։ Նա նաև միտք է հայտնել, որ բազմիցս փորձել է հարցաքննվել, և դա ապարդյուն է եղել, այդ ամենի համատեքստում, մենք կարո՞ղ ենք հավատ ունենալ, որ վարույթ իրականացնող մարմինը ի զորու է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարել։ Բնականաբար, ո՛չ»։

Հարցին, թե արդյո՞ք Թորոսյանի՝ հենց ՔՊ թիմի անդամ լինելու հանգամանքն է պատճառը, որ չեն հարցաքննում, նա պատասխանեց, որ չէր ցանկանա քաղաքականացնել, սակայն հակված է այն կարծիքին, որ որևէ քաղաքական թիմի անդամ լինելը չպետք է թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեի, թե՛ այլ քննչական մարմնի համար արգելք հանդիսանա, որպեսզի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարվի։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, հետո՝ կալանավորվել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ ՀՀ-ում Covid-19 կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը: Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների, ներառյալ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության եւ տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման եւ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող եւ դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։

Ըստ Հակակոռոիպցիոն կոմիտեի՝ ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:

«Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, եւ 8 անձ ձերբակալված են, նրանց այնուհետև նույնպես մեղադրանք է առաջադրվել: «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
adv_banner

Ամենից շատ դիտված

17:49 Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից
18:39 Աշոտը աղաչում էր խրամատը չթողնել․ հայտնի գրառման հեղինակը միացել է «Կրթվելը նորաձև է» արշավին
18:00 Իշխան Զաքարյանի «անկախության» գինը և Սորոսի հիմնադրամը․ ովքեր են վերապատրաստելու մանկավարժներին
22:25 Վաղը բոլորը 1 ամսվա աշխատավարձը կստանան․ Արտաշատի ԲԿ-ի տնօրեն
23:17 Մե քիչմ ջահել չէ՞ մեր քաղաքապետը. Գյումրիի քաղաքապետի թեկնածուները քարոզչություն են անում
19:17 1 ամիս երկրում չէի, վերադարձա, բնակարանիցս լապատկով կեղտաջուր հանեցի. Երևանի բնակիչ
15:22 Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը․ shamshyan.com
12:45 Պաշտո՞ն են տալիս. Գեղամ Նազարյանը կառավարությունում է
13:52 Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա․ Հովիկ Աղազարյան
16:00 Թող մյուս ՔՊ-ականները պատրաստվեն, տեսանյութեր են լինելու․ Աղազարյանի դեպքը քրեորեն պատժելի է

Ձեզ գուցե հետաքրքրի