Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 19-04-2023

Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրերը իրավիճակի հանգուցալուծման միակ հիմքն են. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերը իրավիճակի հանգուցալուծման միակ իրական հիմքն են։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ ունեցած զրույցում։

Պեսկովը միևնույն ժամանակ ընդգծել է ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն իրականացնելու անհրաժեշտությունը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և կնպաստի հետագա առաջընթացին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հայկական և ադրբեջանական կողմերի վերջին հայտարարությունները։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ եռակողմ համաձայնագրերը «ներկայումս կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են»։ «Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջընթացը մենք համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին