Ներքին 3 տարի առաջ - 22:52 18-04-2023

Ինչ նախաձեռնությամբ ուզում են, կարող են հանդես գալ․ ՔՊ պատգամավորը՝ ՀԱԿ հայտարարության մասին

«Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, և մարդիկ, քաղաքական ուժերը փորձագետները ազատ են անելու օրենքի սահմաններում այն, ինչ ուզում են, ինչ նախաձեռնությամբ ուզում են, կարող են հադես գալ, այս նախաձեռնության վերաբերյալ կարծիք կամ գնահատական տալ չեմ կարող»։ Այս մասի Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությանը, որով ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին կոչ էր արվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծել։

«Այլ մեկնաբանություն չունեմ, քան այն, որ իրենք ազատ են իրենց գործունեությունն իրականացնելու»։

Դիտարկմանը, թե ըստ ՀԱԿ-ի՝ ներողություն խնդրելը բավարար չէ, և արարքն աններելի է, Բաթոյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է դրան։

«Ես ուրախ եմ, որ ներողություն է խնդրել։ Նման դեպքեր, իրադարձություններ չպետք է տեղի ունենան Հայաստանում»։

Հարցին, թե արդյոք էթիկայի հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է թե այս, թե Արթուր Հովհաննիսյանի՝ ՄԻՊ ըտրության ժամանակ վարքագծի, թե Հովիկ Աղազարյանի նամակագրությունների բացահայտված բովադակության մասով քննարկման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նա պատասխանեց, որ էթիկայի հանձնաժողով ձևավորելու հարցի հասցեատերը մենք չենք։

«Հովիկ Աղազարյանի նամակագրությունների վերաբերյալ քննարկում չի եղել, սակայն մյուս խնդրահարույց դեպքերի քննարկում, մասնավորապես նախորդ շաբաթ Սիմոնյանի հետ կապված, ՄԻՊ-ի ընտրության ժամանակ հանձնաժողովի ընթացքում առաջացած խնդիրները խմբակցության ներսում քննարկվում են։ Մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք, բայց ես կարծում եմ, որ կարևոր է, որ քաղաքական գործիչը այդ պատասխանատվությունը կրի, իսկ պարոն Սիմոնյանը ներողություն է խնդրել, խմբակցությունում մենք դա ողջունել ենք»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին