Ներքին 3 տարի առաջ - 22:27 18-04-2023

Արցախը մենակ են թողել․ մարտակերտցի ուսուցչուհի

«Իմ օրը աղոթքով է սկսում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հայոց պատմության ուսուցչուհի, մեթոդմիավորման նախագահ Արշալույս Գաբրիելյանը։

Արշալույս Գաբրիելյանը վրդովված է։ Ասում է՝ Արցախում անորոշ վիճակ է։



«Արցախին մենակ են թողել։ Չնայած ապրում ենք ներկայով և հանձնվող չենք, բայց վիճակը անորոշ է այնքանով, որ որևէ միջոց չի ձեռնարկվում մեզ օգնելու և շրջափակումից դուրս բերելու համար։ Չգիտենք՝ Հայաստանի՞ իշխանությունից որևէ քայլ սպասենք, թե՞ Արցախի իշխանություններից։ Ամեն դեպքում, ես հույսս չեմ կորցնում, որովհետև քանի կա ազգային գաղափարախոսություն, քանի կա առողջ միտք, կան խելացի մտավորականներ, և բացի այդ էլ՝ տղաները սահմանին են ամուր կանգնած՝ հուսահատվել չկա։ Սա նշանակում է, որ մեր արյունով պահած հողը այդպես հեշտ չենք հանձնի թշնամուն»,-ասում մեր զրուցակիցը։

Արշալույս Գաբրիելյանը չի հասկանում, թե ինչպես կարող է դարավոր կաղնին հրաժարվի իր արմատներից։ Ասում է՝ դպրոցում դասերը ընթանում են բնականոն հունով։ Պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում։ Պատրաստվում են ապրիլի 24-ին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։



«Բանջարեղենի ու մրգի պահանջարկ կա։ Եթե լինում է, ապա բավականին թանկ են վաճառում։ Քիչ են բերում, և եղածը շուտ է սպառվում։ Մի տեղ ծանոթով է, մի տեղ ճարպիկ գնորդ պետք է լինես։ Ես անձամբ չեմ հասցնում, որովհետև աշխատանքի եմ լինում»,-նշում է։

Տիկին Գաբրիելյանի խոսքով՝ եթե արցախցին տարած լքող լիներ, ապա արդեն լքել էին․ «Իմ ամուսինը, իմ բոլոր հարազատները պատերազմով են անցել, իմ աշակերտների մեջ ես միայն ազգային գաղափարներ եմ սերմանում։ Երեխաները դպրոցից չեն բացակայում, ու բոլորը բարձր ինտելեկտի տեր են։ Չեն հիասթափվում, չենք կոտրվում ու ասում ենք, որ սա էլ անցողիկ վիճակ է Արցախի համար»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ