Ներքին 3 տարի առաջ - 19:47 18-04-2023

Երեխաներին պետք է թույլ տալ ազատ արտահայտվել, բանավիճել ուսուցիչների հետ․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեխաներին պետք է թույլ տալ ազատ արտահայտվել, բանավիճել ուսուցիչների հետ, որ ուժեղ անհատներ դաստիարակվեն:
Օրինակներ՝

-ԱՄՆ-ի դպրոցներում երեխաները պետք է ազատ արտահայտվեն, թե մարդու իրավունքները լավ բան են, թե ոչ, ԱՄՆ-ն արդյոք ճիշտ էր, որ ժամանակին անկախության համար էր պայքարում, թե դա սխալ էր՝ հետամնաց մոտեցում:

-Ֆրանսիայում երեխաները դպրոցներում պետք է քննարկեն, թե Ազատություն, Եղբայրություն, Հավասարությունը լավ բան է, թե ոչ:

-Ռուսաստանում պետք է երեխաներն ազատ քննարկեն, թե ով ասեց, որ Հիտլերը վատն էր, գուցե ֆաշիզմի գաղափարախոսությունը լավն էր, ուղղակի այն ժամանակ մարդիկ դա չէին հասկանում ու իրերց պապերն ուղղակի հիմար ու սահմանափակ մարդիկ էին:

-Թուրքիայի դպրոցներում երեխաները պետք է ազատ քննարկեն, թե իրենք թուրք ու մուսուլման են, թե գուցե հայերի, հույների, սերբերի հետնորդներն են:

-Իսկ Հայաստանում, պետք է քննարկենք, արդյոք Արցախում հայեր են ապրում, թե ուդիներ, արդյոք Ցեղասպանություն եղել է, թե ոչ, գուցե ռուսներն են դա հնարել, որ մենք թուրքերին ատենք, որ Սովետական Միության հարավային սահմանները լինեն անվտանգ՝ թյուրքատյաց, Արարատի մասին էլ մոռացեք, Արգած սիրեք, նաև Խուստուփի մասին էլ մոռացեք ...

Ըստ էության, սա էր ասում Մահաբերը: Հասկանում եք, ինչ ... մեջ ենք հայտնվել? Այսինքն երեխաներն արդեն դպրոցում ոչ մի համոզմունք չպետք է ունենան:

Սա դիվերսա է մեր հանդեպ, բոլոր սահմաններն արդեն հատվում են»:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին