Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:00 18-04-2023

Ես մեկ դասալիք ճանաչում եմ, դա երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է․ զոհվածի հայր

Օրերս Civiq.am լրատվական կայքով տարածվեց հայտարարություն, ըստ որի «Որդիների կանչ» կազմակերպության անդամ-ծնողներից մի քանիսը Ռոբերտ Քոչարյանի կողմից բնակարան և դրամ են ստացել։ Դա առաջացրեց զոհվածների ծնողների զայրույթը։

Civiq.am լրատվական կայքը երեկ արդեն հերքել է տարածված հայտարարությունը։

«Մենք խորհրդակցել ենք իրավաբանի հետ, մենք ուզում էինք դատի տալ լրատվամիջոցին, բայց իրավաբանը ասաց, որ ՀՀ օրենքը չի արգելում, որ հավաստի աղբյուրով հրապարակումներ լինեն։ Եթե դատական կարգով պահանջենք, որ բացահայտվի աղբյուրը, ապա դա կտևի տարիներ և վերջում էլի կարող է ամեն բան ավարտվել կայքի հարապարակավ ներողություն խնդրելով։

Առայժմ բավարարվում ենք այս հերքմամբ, բայց չեմ կարող ասել, թե վաղը կամ մյուս օրը ինչ կփոխվի և մենք ինչ քայլերի կգնանք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահրիդ Սահակյանը։

Նա խոսեց առաջիկա ծրագրերի և հնարավոր ակցիաների մասին․ «Հաշվի առնելով , որ այս երկրում իրավական համակարգը չի գործում և իրավական ճանապարհով առաջ գնալը նպատակահարմար չէ՝ որոշեցինք փոխել պայքարի ձևը և առաջիկայում մեր պայքարը կփոխադրվի քաղաքական դաշտ։

Մենք քաղաքական կուսակցություն չենք և երբևէ նպատակ չի եղել զբաղվել քաղաքականությամբ, բայց գործող իշխանությունները մեզ ստիպում են մտնել քաղաքականության մեջ։ Այս պահին մենք քննարկումներ ենք անցկացնում հասարակական կազմակերպությունների հետ։

Որոշել ենք հանդիպումներ ունենալ ընդդիմադիր գործիչների հետ, բոլոր նրանց հետ, ովքեր մեր նման են մտածում և կողմ են գործող իշխանության հեռացմանը»։

Վահրիդ Սահակյանը նշեց, որ իրենց պայքարը շարունակական է և ծնողները չեն պատրաստվում ծեռքերը ծալած նստել։ «Մենք մի նպատակ ունենք, որ ծնվել է այս իշխանության հանդեպ վրեժի զգացողությունից։ Մեր վրեժն է ծնում մեր իրավունքը։ Մեր տղաները զենքը ձեռքին մի միլիմետր չեն նահանջել և իրենց վստահված դիրքը պահել են։ Ես խոսում եմ հերոս տղաների մասին։ Ես՝ որպես ծնող, պայքարում եմ իմ միակ որդու արյան համար։ Ես չգիտեմ, թե ովքեր են դասալիքները, թե ում են նկատի ունենում։ Եթե կա մեկը, ում հետևից պետք է գնան, ապա երկրի ղեկավարն է։ Ես մեկ դասալիք ճանաչում եմ, դա երկրի գերագույն գլխավորը հրամանատարն է։ Եթե անգամ դավաճանություն եղել է, ապա մեղավոր է նա»։

Արցախի Տող գյուղում ծնված Վահրիդ Սահակյանը ասում է, որ հայրենասիրությունը իր գենի մեջ է և Ժորան երբեք չէր կարող նահանջի հրահանգի ենթարկվել․ «Ես սեպտեմբերի 2-ը ավելի շուքով եմ տոնել, քան իմ մինուճար տղայի ծննդյան օրը՝ հունվարի 27-ը։ Տղաս ծնվել է անկախ Արցախում, զոհվել է անկախ Արցախի սահմանները պաշտպանելիս»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան