Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումը մեր հիմնական առաջնահերթությունն է. Ալիև
copy image url

Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումը մեր հիմնական առաջնահերթությունն է. Ալիև

Արտաքին 2 տարի առաջ - 15:45 18-04-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման խնդիրը իրենց համար առաջնահերթություն է։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ներկայումս Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման խնդիրը մեզ համար հիմնական առաջնահերթություն է, և իմ մարզային այցելությունների մեծ մասը հենց այդ շրջաններ են»,- ասել է նա։

Ալիևն ընդգծել է, որ Արցախի օկուպացված տարածքներում այսպես կոչված «վերականգնողական և վերակառուցման լայնածավալ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի»։ Նրա խոսքով՝ այդ տարածքներում կատարված աշխատանքները հերթական անգամ փաստում են, որ «իրենք՝ այդ տարածքների տերերը, վերադարձել են իրենց հայրենի տարածքներ»։

«Հայաստանը երեսուն տարի ավերեց այս հողերը, քարը քարի վրա չթողեց, զբաղվեց թալանով ու ավազակությամբ, բարբարոսությամբ։ Մենք՝ այս հողերի տերերս, եկել ենք կառուցելու, արարելու։ Ուստի պատերազմն ավարտվելուն պես անմիջապես գործը սկսվեց»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի ղեկավարը հայտնել է, որ «ադրբեջանցի նախկին հարկադիր վերաբնակիչները» ներկայումս բնակվում են Մարտակերտի շրջանի օկուպացված Թալիշ և Կովսականի շրջանի Աղալը գյուղերում։

«Այս գյուղերի կերպարում մենք տեսնում ենք ապագա Ղարաբաղի և ամբողջ Արևելյան Զանգազուրի կերպարը՝ բարգավաճ քաղաքներ, բարեկեցիկ գյուղեր, խելացի կառավարման սկզբունքների հիման վրա ստեղծված ենթակառուցվածքներ։ Այսինքն՝ այս ամենն ակնհայտ է։ Նորից եմ ասում՝ այս երկու նախագծերն արդեն ցույց են տալիս Ադրբեջանի ողջ բնակչությանը և ամբողջ աշխարհին, թե ինչպիսին է լինելու Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ապագա դեմքը»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրում ստեղծվել են նոր տնտեսական շրջաններ, որոնց համաձայն Արցախի Հանրապետության տարածքը ընդգրկվել է այսպես կոչված Արևելյան Զանգեզուրի (Քարվաճառ, Քաշաթաղ և Ջրական) և Ղարաբաղի (Շուշի, Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, Ակնա, Վարանդա) տնտեսական շրջանների կազմում։ Ալիևն այսպիսով փորձում է լեգիտիմացնել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան և իր ռազմական ագրեսիան։

Ամենից շատ դիտված

15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
21:20 Մեր՝ կալանավայրերում գտնվելու բուն պատճառը դիմադրության հնարավոր օջախները վերացնելն է. Բագրատ Սրբազան
19:56 Իրավապահները առևանգված օտարերկրացու մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում
16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:15 Միայնության և աշխատանքային մարաթոնի հետևանք․ ՏՏ մասնագետի բնակարանը վերածվել էր աղբանոցի
08:45 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը