Ներքին 3 տարի առաջ - 15:43 18-04-2023

Վկայի ցուցմունքը ապացուցեց, որ իշխանությունն ուղղորդում է. Արմեն Գրիգորյանի դատ

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատավարությունը գտնվում է վկաներ հարցաքննության փուլում։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Նոր քրեական դատավարության օրենսգրքով, ապացույցերը երկու մասի են բաժանվում՝ մեղադրանքի կողմի ապացույցներ, և պաշտպանության կողմի ապացույցներ։ Դատարանն այս պահին դեռևս մեղադրանքի կողմի ապացույցներն է հետազոտում։ Փաստաթղթերն ու տեսագրություններն արդեն դիտվել են։ Հիմա վկաների հարցաքննությունն է»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ առաջիկա 1-2 նիստերին ևս կշարունակվեն վկաների հարցաքննությունները։ «Դրանից հետո արդեն կանցնեն պաշտպանության կողմի ապացույցների հետազոտմանը»,- ասաց նա։

Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաև օրեր առաջ դատական նիստի ընթացքում վկաներից մեկի ուշագրավ հայտարարությանը, թե նախաքննության ժամանակ իր ցուցմունքն ինքը չի գրել, այլ միայն ստորագրել է։

«Ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, ապա տեսագրությունը տեղադրված է։ Այստեղ որևէ լրացուցիչ բան չունեմ ասելու։ Վկան բառացի ասում է այն, ինչն արդեն իսկ դարձել է հանրության սեփականությունը։ Մենք այս առումով որևէ գործընթաց չենք նախաձեռնել։ Եթե որևէ մեկն անհրաժեշտ համարի, ապա կարող է նախաձեռնել»,- ասաց նա։

Այս առումով, փաստաբանն ասաց, որ այդ գործընթացն իրենց համար այնքան մեծ կարևորություն չունի, որքան ուղղորդման փաստը։

«Մենք տեսնում ենք ուղղորդվածության լրացուցիչ ապացույց։ Մենք նաև տեսանք, որ այդ վկան, ի դեպ, իշխող քաղաքական ուժի նկատմամբ ընդդիմադիր հայացքներ չունի։ Ընդհակառակը, հայտարարեց նաև, որ շատ դրական վերաբերմունք ունի իշխող քաղաքական ուժի նկատմամբ։ Սակայն, անգամ այս պայմաններում, տեսանք, թե ինչպիսի աշխատանք է նրա հետ կատարվել»,- ասաց նա։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական հաջորդ նիստն, ըստ Մելիքյանի, կկայանա մայիսի 16-ին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը