Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 09:58 18-04-2023

Մենք այլևս որևէ ակնկալիք չունենք, քանի որ այս պահին երկրի ղեկավարը թուրք է

Մենք ակնկալիքներ չունենք, քանի որ Քննչական կոմիտեի մոտ որևէ մեկը չիջավ մեզ մոտ՝ ներկայացնելու այսքան ժամանակ կատարած որևէ աշխատանք՝ Եռաբլուրում ծնողների նկատմամբ կատարած գործողությունների համար կարմիր բերետավորներին պատժելու ուղղությամբ:

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ազատյանը:

«Անբովադակալից մեկնաբանություններ արեցին, որոնք աբսուրդի սերիայից էին: Կա վիդեո, կա ամեն ինչ: Ասածիս իմաստն այն է, որ մենք այլևս որևէ ակնկալիք չունենք, քանի որ այս պահին երկրի ղեկավարը թուրք է, բնականաբար, իր աշխատողներն ու ենթակաները, նաև ուժայինները, որոնց հետ մենք առնչվեցինք, կա՛մ թուրք են, կա՛մ սիրում են աշխատել թուրքի տակ»,- ասաց նա:

ՄԵր զրուցակիցն իրենց հետագա գործողությունների մասին չմանրամասնեց: Ասաց, որ այդ մասին առաջիկայում մանրամասն կհայտարարեն: «Բայց մի բան պարզ է. բոլոր իրեն իսկական հայ զգացող, հայ ազգանուն կրող, ոչ թե հայաստանաբնակ թուրք կամ այլ ազգի ներկայացուցիչ, կմիանա արդար ու ճիշտ պահանջին: Մեզնից որևէ մեկը չի ակնկալում որևէ պաշտոն ու չգիտեմ ինչեր: Մեզ պարզապես պետք է , որ այս թուրք վիժվածքներն ուղղակի համապատասխան պատիժ կրեն:

Չմոռանանք, որ սահմանին ունենք ահավոր լուրջ խնդիրներ, երկրում ունենք ահավոր լուրջ խնդիրներ: Վերջերս լսեցինք մեր դեպուտատ կոչեցյալների մասին խոսակցությունները: Տականքներին միանշանակ, պետք է վերացնել կա՛մ ֆիզիկապես, կա՛մ ուղղակի հանել երկրից՝ բնականաբար լուծելով նաև հետագայում պատժի հարցերը»,- ասաց նա:

Վիգեն Ազատյանի խոսքով՝ սեպտեմբերի 21-ից այսքան ժամանակ անց էլ, ՔԿ-ից իրենց դեռևս առարկայական որևէ տեղեկություն չեն հայտնել՝ ծնողների նկատմամբ գործողություններ իրականացրածներին պատժի ենթարկելու գործողությունների վերաբերյալ:

«Ամեն ինչն առկա է, տեսանյութը կա և դա բոլորն են տեսել: Դա կոչվում է 100 տոկոսանոց ապացույց: Քանի հոգիս հարցաքննվել ենք: Բոլորս ստացել ենք տուժածի կարգավիճակ: Այսինքն, ամեն ինչ կա, բայց գործն առաջ չի գնում: Մենք կարո՞ղ ենք ընդունել, որ դա հրաման է: Բնականաբար, կարող ենք: Գնացինք պատասխանների հետևից ու որևէ մեկը լայաղ չարեց անգամ իջնել մեզ մոտ:

Ինչ-որ տարօրինակ ու հիմար պարզաբանումներ ներկայացրին, թե իբր մենք գոռում ենք իրենց վրա, նեղացնում ենք իրենց, դրա համար չեն ուզում հանդիպել մեզ հետ: Մանկապարտեզ է, իհարկե, ուղղորդված մանկապարտեզ»,- ասաց նա:

Ազատյանն ասաց, որ իրենք 100 տոկոսանոց աջակցություն են ակնկալում բոլոր հայերից: «Ներկա իրավիճակը յուրաքանչյուր երկրում, անգամ Մոզամբիկում, ղեկավարություն կոչեցյալի հարցերն արդեն վաղուց լուծված կլիներ: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Բայց, դե, կարծում եմ՝ կշտկվի ու շատ մոտ ապագայում:

Այս պահին իրենք մեր թշնամին են ու համար 1 թշնամին: Ես դա ասելով նկատի չունեմ միայն ծնողներիս, այլև յուրաքանչյուր հայի, որը սրտացավ է իր հողի, ջրի ու անվան համար»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից