Ներքին 4 տարի առաջ - 08:50 18-04-2022

Մենք այլևս որևէ ակնկալիք չունենք, քանի որ այս պահին երկրի ղեկավարը թուրք է

Մենք ակնկալիքներ չունենք, քանի որ Քննչական կոմիտեի մոտ որևէ մեկը չիջավ մեզ մոտ՝ ներկայացնելու այսքան ժամանակ կատարած որևէ աշխատանքը՝ Եռաբլուրում ծնողների նկատմամբ կատարած գործողությունների համար կարմիր բերետավորներին պատժելու ուղղությամբ: Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ազատյանը:

«Անբովադակ մեկնաբանություններ արեցին, որոնք աբսուրդի սերիայից էին: Կա վիդեո, կա ամեն ինչ: Ասածիս իմաստն այն է, որ մենք այլևս որևէ ակնկալիք չունենք, քանի որ այս պահին երկրի ղեկավարը թուրք է, բնականաբար, իր աշխատողներն ու ենթակաները, նաև ուժայինները, որոնց հետ մենք առնչվեցինք, կա՛մ թուրք են, կա՛մ սիրում են աշխատել թուրքի տակ»,- ասաց նա:

Մեր զրուցակիցն իրենց հետագա գործողությունների մասին չմանրամասնեց: Ասաց, որ այդ մասին առաջիկայում մանրամասն կհայտարարեն:

«Բայց մի բան պարզ է. բոլոր իրեն իսկական հայ զգացող, հայ ազգանուն կրող, ոչ թե հայաստանաբնակ թուրք կամ այլ ազգի ներկայացուցիչ, կմիանա արդար ու ճիշտ պահանջին: Մեզնից որևէ մեկը չի ակնկալում որևէ պաշտոն ու չգիտեմ ինչեր: ՄԵզ պարզապես պետք է , որ այս թուրք վիժվածքներն ուղղակի համապատասխան պատիժ կրեն: Չմոռանանք, որ սահմանին ունենք ահավոր լուրջ խնդիրներ, երկրում ունենք ահավոր լուրջ խնդիրներ: Վերջերս լսեցինք մեր դեպուտատ կոչեցյալների մասին խոսակցությունները: Տականքներին միանշանակ, պետք է վերացնել կաշմ ֆիզիկապես, կա՛մ ուղղակի հանել երկրից՝ բնականաբար լուծելով նաև հետագայում պատժի հարցերը»,- ասաց նա:

Վիգեն Ազատյանի խոսքով՝ սեպտեմբերի 21-ից այսքան ժամանակ անց էլ, ՔԿ-ից իրենց դեռևս առարկայական որևէ տեղեկություն չեն հայտնել ծնողների նկատմամբ գործողություններ իրականացրածներին պատժի ենթարկելու գործողությունների վերաբերյալ:

«Ամեն ինչն առկա է, տեսանյութը կա և դա բոլորն են տեսել: Դա կոչվում է 100 տոկոսանոց ապացույց: Քանի հոգիս հարցաքննվել ենք: Բոլորս ստացել ենք տուժածի կարգավիճակ: Այսինքն, ամեն ինչ կա, բայց գործն առաջ չի գնում: ՄԵնք կարո՞ղ ենք ընդունել, որ դա հրաման է: Բնականաբար կարող ենք: Գնացինք պատասխանների հետևից ու որևէ մեկը լայաղ չարեց անգամ իջնել մեզ մոտ: Ինչ-որ տարօրինակ ու հիմար պարզաբանումներ ներկայացրին, թե իբր մենք գոռում ենք իրենց վրա, նեղացնում ենք իրենց, դրա համար չեն ուզում հանդիպել մեզ հետ: Մանկապարտեզ է, իհարկե ուղղորդված մանկապարտեզ»,- ասաց նա:

Ազատյանի խոսքով՝ իրենք 100 տոկոսանոց աջակցություն են ակնկալում բոլոր հայերից:

«Ներկա իրավիճակը, յուրաքանչյուր երկրում, անգամ Մոզամբիկում, ղեկավարություն կոչեցյալի հարցերն արդեն վաղուց լուծված կլիներ: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Բայց դե, կարծում եմ կշտկվի ու շատ մոտ ապագայում: Այս պահին իրենք մեր թշնամին են ու համար 1 թշնամին: Ես դա ասելով նկատի չունեմ միայն ծնողներիս, այլև յուրաքանչյուր հայի, որը սրտացավ է իր հողի, ջրի ու անվան համար»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում