Ներքին 3 տարի առաջ - 17:59 17-04-2023

Ընդդիմությունը մասնակցելու է կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը

Խորհրդարանն ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ կհրավիրի:

Օրակարգում 6 հարց է, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ ընդդիմությունը մասնակցելու է կառավարության ծրագրի քննարկմանը։

«Մասնավորապես, ես իմ ելույթով կարտահայտեմ իմ գնահատակաները և ընդհանուր դիտարկումները։ Մյուսները չգիտեմ՝ հարցեր ու ելույթներ կունենան, թե ոչ։ Ես հարցեր չունեմ, միայն ելույթով սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող կարծիքս կհայտնեմ։ Անդրադառնալու եմ 2022 թ-ի տնտեսական աճի մանիպուլիացիային և իրողությունների խեղաթյուրմանը, տնտեսական անվտանգության ռիսկերին, որոնք այսօր կան և գնալով խորանում են, ինչպես նաև խնդիրներ են առաջացնում ոչ միայն ներկա, այլև ապագա զարգացման համար։

Կանդրադառնամ նաև սոցիալական խորացող խնդիրներին՝ պայմանավորված առաջանցիկ գնաճով, որը բերել է աղքատության ավելացման և ոչ նվազման։ Իմ գանահատումները զուգահեռելու եմ նաև կառավարության ծրագրային այն խոստումներով, որ իշխանությունն ունի»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին