copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:59 17-04-2023

Լեզու դրեցինք Բաքվի բերանը. նախկին նախարար

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվում է Հայաստանում, հայտագրված են 40 երկրների 389 մարզիկներ: Առաջնությունը ապրիլի 15-ից 23-ն է։

Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։

Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չնախաձեռնվեց, իսկ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն այս միջադեպից հետո հայտարարեցին, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրանց անվտանգությունը չի ապահովվում։

Գաբրել Ղազարյանը, ով 2014-2016 թվականներին եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2016-2018 թվականներին՝ նախարարի տեղակալ՝ Oragir.news-ի հետ զրույցում, հայտնելով իր դիրքորոշումը՝ կապված Երևանում տեղի ունեցող Եվրոպայի ծանրամարտի առաջնության վերաբերյալ, պատասխանեց.

«Ընթանում է իր հունով, ինչպես բոլոր մրցաշարերը՝ շատ նորմալ ընթացք ունի»։

Հարցին՝ թե ինչպե՞ս է գնահատում դրոշ այրելու գաղափարը՝ պատասխանեց. «Ես հարցին երկկողմանի կպատասխանեմ։ Միանշանակ, իմ կարծիքը երկկողմանի է։ Որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի, ինչ արել ա՝ լավա արել։ Բոլորս էլ հասկանում ենք իրավիճակը, թե ինչ է կատարվում, իսկ եթե վերցնենք դիվանագիտական և այլ կողմերից, նախ ամենաառաջինը, սա սպրոտային միջոցառում է, և կարծում եմ, որ չէր կարելի նման բան անել, որովհետև ինքը միանշանակ կունենա հետևանքներ, որն արդեն ունի ու չի կարող չունենալ։

Ամեն ինչ հետո կարելի է վերագրել, օրինակ, սահմանում էսկալացիային։ Միանշանակ, բայց փաստն այն է, որ մարզական միջոցառման ժամանակ իրավունք չկար նման բան անելու, ինչո՞ւ, որովհետև սպորտը քաղաքականությունից դուրս է, հասկանո՞ւմ եք,ամբողջ կյանքում ես ասել եմ, որ «Մի՛ խառնեք սպորտը քաղաքականությյան հետ»։

Հետո, գոյություն ունի էլիտական խարտիա, որի մեջ կոնկրետ նշված է, որ սպրոտի ընդհանուր նպատակը միտված է բարիշացնելու, համախմբելու, ոչ թե հակառակ ազդեցությունն ունենալու համար։ Այն ազդեցությունը, որը հետո ունենալու է, մեզ ձեռնատու չէ։ Այդ քայլով, գուցե, շատ կարճաժամկետ, չակերտավոր հաջողություն ունենանա, բայց եթե խորը մտածենք, ապա միանշանակ չէին անի այդ քայլը»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են իր կարծիքով հեռացել ադրբեջանցի ծանրամարտիկները ՀՀ-ից ու նշել, որ իրենց համար այստեղ անվտանգ չի եղել՝ պատասխանեց. «Իրենք հենց սպասում էին, որ մի բան կլիներ։ Ես ձեզ ասեմ, որ միանշանակ, վստահ ասում եմ՝ իրենց անվտանգությունը ՀՀ տարածքում ապահովված էր։ Ես այդ ձեզ հարյուր տոկոսանոց ասում եմ»։

Հարցին, թե արդյո՞ք դա ձևական էր՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե իրենք անվտանգության խնդիր ունեն, պատասխանեց.

«Միանշանակ, իրենք նաև դա են ակնարկել, որ մեր թիմն անվտանգության խնդիր ունի, եթե դրոշ են այրում, վաղը, մյուս օրը մեզ էլ կվնասեն։ Մենք լեզու դրեցինք չարի բերանը, Բաքվի բերանը, եթե ժողովրդական լեզվով ասենք»։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա