copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:45 16-04-2023

Ադրբեջանի կողմից այսքան բան ասելուց ու անելուց հետո ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը

Եթե տեսնում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ-ները միշտ նույն հայտարարություններով են հանդես գալիս, ապա էլ ի՞նչն է խնդիրը: Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այդ երկու երկրների ներկայացուցիչների կողմից հայկական կողմին ուղղված մեղադրանքներին ու միևնույն, կրկնվող թեզերի կրկնությամբ հայտարարություններին:

«Թուրքիան ասել է, չէ՞, որ առանց Ադրբեջանի որևէ բան չի անելու: Դա իր ամենամեծ նախապայմանն է, ու այդ նախապայմանից երբեք չի հրաժարվելու: Իրենք աշխատում են այնպես, ինչպես արդեն տեղել ենք: Ինչի՞ վրա ենք զարմանում: Որ ասում ենք Ադրբեջան, պետք է հասկանալ, որ այդտեղ կա նաև Թուրքիա, իսկ Թուրքիա ասելով հասկանում ենք, որ Ադրբեջանը ևս կա»,- ասաց նա:

Այս ամենի ֆոնին, հայկական կողմը շարունակում է պնդել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

«Չավուշօղլուն մեռավ ասելով, որ առանց Ադրբեջանի որևէ հարց չենք լուծելու՝ ասում են առանց նախապայմանների: Հիմա գնամ, այդ գործող իշխանություններին ի՞նչ ասեմ: Էլի են ասելու: Ցավալին այն է, որ ինչպես էլ այսօրվա գործող իշխանություններն անում են, չգիտեմ՝ կամովի են անում, թե առանց ցանկանալու, թե չգիտեմ ինչ հանգամանքներից ելնելով, վերջում ստացվում է, որ սպասարկում են թշնամու շահերը: Արդյունքը դա է: Էլ դրանից հետո ի՞նչ տարբերություն՝ ինչ են ասել»,- ասաց նա:

Իսկ որքանո՞վ է տրամաբանական՝ խոսել «խաղաղության պայմանագրի» մասին, երբ թշնամական երկիրն այսօր էլ Սյունիքում չի դադարում իր ագրեսիվ գործելաոճը:

«Ադրբեջանն արդեն իր խաղաղությունը բազմիցս նկարագրել է: Ասել է՝ Երևանն էլ եմ վերցնելու: Այսօրվա գործող իշխանությունների բառերը չե՞ն, որ Ադրբեջանի հետ ինչ պայմանավորվում ենք՝ հաջորդ օրը չի պահում պայմանը: Այդ նույն մարդը չի՞ սսել՝ ես պատրաստ եմ գնալ զիջումների, բայց եթե հասկանամ, թե որն է դրա սահմանը: Գործող իշխանության ղեկավարն է չէ՞ ասել: Բա դրանից հետո ի՞նչ խաղաղության պայմանագիր:

Ադրբեջանն իր պատկերացումն ասել է: Ալիևը մի անգամ ասել է, որ Հայաստանն ուզում է խաղաղ ապրել 2000 քկմ-ի վրա, էլ չգիտեմ՝ ինչ, ասել է, որ եթե Զանգեզուրի միջանցքը կամավոր չտաք, ուժով են վերցնելու, ասել է՝ Սյունիքն էլ եմ վերցնելու, Վայոց ձորն էլ, Սևանն էլ, Երևանն էլ: Այդքան բան ասելուց հետո ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին եք խոսում»,- ասաց նա:

Այս համատեքստում, քաղաքագետն անդրադարձավ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որքան էլ խոսում են խաղաղության մասին՝ հասկանում են, որ դա միակողմանի չի լինում:

«Իրենք էլ են արդեն հասկացել: Իսկ մյուս կողմը նկարագրել է իր խաղաղությունը: Մնում է հասկանանք՝ մեր հայկական կողմը կնկարագրի՞ խաղաղության մասին իր պատկերացումը: Օրինակ՝ այդ խաղաղության նկարագրի մեջ մտնո՞ւմ է հարցը, որ Արցախին վտանգ սպառնալու դեպքում, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, պաշտպանի: Կարմիր գիծը ո՞րն է: 29.800 հազ. քկմ տարածքը չկա, ի՞նչ խաղաղության պայմանագիր:

Ասո՞ւմ են, որ գոնե այդ ամեն ինչը պետք է վերականգնվի՝ նոր դրանից հետո խոսեն: Եթե այդ ամեն ինչը չեն ասում, դրանից հետո էլ ինչի՞ մասին ենք խոսում»,- ասաց նա:

Պողոսյանի խոսքով՝ իշխանությունն այժմ խոսում է խաղաղության մասին, քանի որ հանրության մի մասը դա է ուզում լսել: Եթե վաղն այդ մոտեցումը նրանց համար այլևս ընդունելի չլինի, ապա, ըստ նրա, իշխանությունները կսկսեն խոսել մեկ այլ բանի մասին:

«Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է միայն պայքարել: Արցախը պետք է պահենք: Մոռացել ենք Արցախի մասին: Միշտ հիշեք Մոնթեի խոսքերը՝ «եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք Հայոց պետականության վերջին էջը»:

Հիմա ուզո՞ւմ ենք պահպանել Հայոց պետականությունը, ուրեմն պետք է խոսել ու պահպանել Արցախը: Դա պետք է անել: Հայ ազգը պետք է գիտակցի, որ գործող իշխանություններն այսօր Արցախը համարում են բեռ, և ցանկանում են Նրան հանել հայկական կյանքի օրակարգից: Եթե ցանկանում ենք, որ Հայոց պետականությունը պահպանվի ու հարատևի, ապա պետք է Արցախով զբաղվենք: Պետք է բլոկոդայի հարցը լուծել, ինչպես լուծեցինք 1992 թվականին: Այ, դա պետք է անել»,- եզրափակեց նա:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա

Ձեզ գուցե հետաքրքրի