Երևան +11°
Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 21:27 15-04-2023

Մեր հաղթանակը մեզ չուժեղացրեց, հույս ունեմ, որ գոնե այս պարտությունը կուժեղացնի․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Արցախ» հիմնադրամը, Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի հետ համատեղ նախաձեռնել ու անցկացրել է «Արցախ 35, պայքարը շարունակվում է» խորագիրը կրող մրցույթը։

Նախաձեռնության մասնակից, մինչև 35 տարեկան երիտասարդներին հնարավորություն էր ընձեռվել կիսվելու Արցախի համար մղած 35-ամյա պայքարի ու վերջին պատերազմի ընթացքում ունեցած անձնական խոհերով, ապրումներով, պատմություններով ու դասերով։

Նախաձեռնության անդամների խոսքով՝ այսպիսով նպատակ էր դրվել Արցախի շուրջ համախմբվելու այսօրվա երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, նրանց մեջ վառ պահելու կարևորագույն գաղափարները, որոնցով պետք է շարունակել մեր երկարամյա պայքարը՝ մինչև հաղթանակ։

«Այս ամենը մեզ պետք է պարտավորեցնի կայացնել մեր մեջ որոշումներ։ Թեպետ բարձրաձայն չենք ասում, բայց մենք հասկանում են, որ մեր հաղթանակը, ցավոք սրտի, մեզ չուժեղացրեց։ Հույս ունեմ, որ գոնե այս պարտությունը մեզ կուժեղացնի, գոնե դասեր կքաղեն։ Մենք չկարողացանք մեր հաղթանակը վերածել հզոր, ուժեղ, զարգացող ․․․․․։ Մենք պարտավոր ենք այդ պարտությունը դարձնել ուժեղացման, սթափման, գիտակցման հիմքում ընկած երևույթ։ Միայն դա մեզ հնարավորություն կտա վերականգնելու մեր խարխլված արժանապատվությունը, վերականգնել մեր ինքնության նկատմամբ հավատը և հավատալ մեր առաքելությանը՝ աշխարհի վրա»,- մրցանակաբաշխության ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Ստեղծագործական ու գաղափարական այս մրցույթին մասնակցության հայտ ուղարկվել է մեր երկրի ամենատարբեր անկյուններից՝ ամենատարբեր տարիքի երիտասարդների կողմից։ Սա արդեն ցուցիչ է, որ Արցախի հարցը մեր երկրի բոլոր բնակավայրերի ու սերունդների հարցն է։

Մրցույթում հաղթողները 4-ն են եղել, որոնք զբաղեցրել են առաջինից երրորդ տեղերը։ Նրանց տրվել են պարգևավճարներ՝ համապատասխանաբար 2,000,000 դրամ, 1,000,000 դրամ և 500,000-ական դրամ՝ երրորդ տեղը զբաղեցրած 2 մասնակիցներին։

Հաղթողներից բացի, մրցույթին մասնակցած մի շարք աշխատանքներ արժանացել են հատուկ խրախուսանքի։ Մրցույթին ներկաացված բոլոր ստեղծագործությունները հրապարակվել են ու ներկայացվել հանրությանը։ Իսկ այդ բոլոր աշխատանքները գնահատել են պետական գործիչ Արամ Մանուկյանը, երգահան Մարինե Ալեսը և Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Ծովինար Բարխուդարյանը։

Հատկանշական է, որ ժյուրիի վերջին անդամը միջոցառմանը մասնակցել չի կարողացել, քանի որ այդ պահին գտնվում էր Արցախում արդեն 125 օր շարունակվող շրջափակման մեջ ու հնարավորություն չի ունեցել ժամանելու Հայաստանի Հանրապետություն։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից