Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 15-04-2023

Փաշինյանն ու նախարարները կգան խորհրդարան. թեժ կլինի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեքշաբթի օրը խորհրդարանում թեժ է լինելու: Այդ օրը ԱԺ են գալու Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները: Ինչպես հայտնի է, ԱԺ-ն երեքշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրելու, որի ընթացքում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը պետք է ներկայացվի: Ահա այդ օրը վարչապետն անձամբ պետք է գա խորհրդարան, ներկայացնի կառավարության ողջ կատարողականը, ինչպես նաեւ պատասխանի պատգամավորների հարցերին:

Նախարարներից մի քանիսը եւս անհրաժեշտության դեպքում կանդրադառնան իրենց ոլորտներին, կներկայացնեն ոլորտի առաջնահերթությունները, խնդիրները, այնուհետեւ նրանք եւս կպատասխանեն պատգամավորների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստի նախօրեին ֆրակցիայի նիստ կանի, որպեսզի քննարկվեն արտահերթ նիստի օրակարգի հետ կապված բովանդակային եւ տեխնիկական հարցերը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է