Ուղիղ եթեր
Ներքին Սպորտ 3 տարի առաջ - 22:53 14-04-2023

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը մարզահամերգային համալիրում

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շնորհակալություն հայտնեց եվրոպական ֆեդերացիային Հայաստանին նման հնարավորություն ընձեռնելու համար.

«Այս առաջնությանը Հայաստանը սպասել էր 40 տարի: Սա չափազանց խորհրդանշական պահ է, քանի որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հայաստանի ինքնիշխան, անկախ հանրապետությունում: Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ են ոչ միայն հաղթահարել ու բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրված ծանրությունները»,-ասաց նա:

Փաշինյանը ողջունեց մարզիկներին ու հայտարարեց առաջնությունը բացված:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից