Ներքին 3 տարի առաջ - 22:45 14-04-2023

Երևանում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տվյալները դարձվել են քննության առարկա

Վերջին շրջանում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր հատվածներում և փողոցներում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, մասնավորապես, քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ Դերենիկ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի հարակից խաղահրապարակում նկատել է մորթազերծ արված կատվի։ Մեկ այլ քաղաքացի նույնաբնույթ հաղորդում է ներկայացրել առ այն, որ մորթազերծ արված կատու է տեսել Թումանյան փողոցում։

«Բացի այդ, համացանցում, սոցիալական ցանցերում տեղադրվել են տեսանյութեր, որոնցում երևում են ինչ-որ երիտասարդի կողմից ենթադրաբար կատուներին խեղդելու միջոցով սպանելու և փողոցում թողնելու հանգամանքներ։ ԶԼՄ առանձին հրապարակումներում տեղեկություններ են առկա նաև մայրաքաղաքի տարբեր փողոցներում որովայնը կտրված, ծակած անկենդան տասնյակ կատուների առկայության մասին։

Հաշվի առնելով, որ քաղաքացիներից, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակման վերաբերյալ Ոստիկանությունից ստացված հաղորդումները պարունակում են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երեք քրեական վարույթ, որոնցով իրականացվում է նախաքննություն։

Քրեական նշված վարույթներից մեկով առկա են նախնական տվյալներ նման արարք կատարած անձի ինքնության վերաբերյալ, վերջինս Երևանի բնակիչ է՝ ծնված 2000թ.-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեպքերի հանգամանքները լիարժեքորեն պարզելու նպատակով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ, հետաքննության մարմնին տրվել են դրանց բացահայտմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ հետամուտ է լինելու կենդանիների նկատմամբ շարունակվող դաժանությունների առերևույթ դեպքերի պարզմանը և հանցագործություն կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն՝ կատուների նկատմամբ նմանատիպ այլ դրսևորումների մասին տվյալներ ունեցող քաղաքացիներին խնդրելով այդպիսիք տրամադրել իրավապահ մարմիններին և ակտիվորեն համագործակցել՝ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո