Ներքին 3 տարի առաջ - 21:46 14-04-2023

Ամբողջ Արցախը նվիրել են Ադրբեջանին, իսկ եղբորս դատում են մի բարձունքի համար․ Արցախի ՊԲ նախկին հրամանատարի քույր

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի «վիճակը» գնալով բարդանում է։ Բանն այն է, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ԱԺ-ում կրկին մեղադրանքներ հնչեցրեց գեներալների հասցեին։

Միքայել Արզումանյանը շուրջ յոթ ամիս կալանքի տակ է, և արդեն հայտնի է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպայի կողմից զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առանձնապես ծանր և միջին ծանրության հանցանքներ առերևույթ կատարելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։

Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու։

«Ամբողջ Արցախը փաստացի նվիրել են Ադրբեջանին ու եղբորս դատում են մի բարձրունքի համար։ Էդ մարդը հասկանո՞ւմ է՝ ինչ է խոսում։ Հարյուրավոր բարձրունքներ տվեց։ Ջալալը տվել է, Քյոխը տվել է, բայց պարզվում է, որ մենակ էդ մարդն է մեղավոր, ու ինչի չեն մնացածին էլ դատում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Միքայել Արզումանյանի քույրը՝ Ծովինար Խաչատրյանը։

Ծովինար Խաչատրյանը վստահ է, որ ժողովրդին խաբում են սուտ մեղադրանքներով, որովհետև Արցախը հանձնած մարդիկ դեռ ցանկանում են իշխել։

«Հենց Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում դիվերսիա է լինում միանգամից կպնում են էդ մարդուց՝ էս ա տվել, էն ա տվել։ Արզումանյանի վրա չի կարող իրական մեղադրանք լինել։ Արցախում բոլորը հարգում և սիրում են նրան։ Էս ստերը ինչքան կարող են շարունակվել։ Թուրքը Երևան էլ կհասնի, եթե այսպես գնա։ Մի օրում Երևան էինք գալիս, ու հիմա մտածում եմ, որ եթե ճանապարհը բացվի, ո՞նց ենք Երևան գալու, երբ ողջ ճանապարհը թուրքերով լցված է»,-ասում է քույրը։

Ծովինար Խաչատրյանը վստահ է, որ իր եղբոր հզորությունը դեռ գնահատվելու է։ Ասում է՝ Արցախը շրջափակման մեջ է, այլապես լուրջ քայլեր կարվեին հայրենասեր արցախցիների կողմից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ, և նա ազատ արձակվեց, սակայն միաժամանակ հայտնի դարձավ, որ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ավելի ուշ Արզումանյանը կալանավորվել էր։

Արցախի խորհրդարանի 24 պատգամավորներ, այդ թվում և ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դիմել էին ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ և անձնական երաշխավորություն էին հայտնել։ Սակայն Արզումանյանը շարունակում է մնալ կալանքի տակ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում