Ներքին 3 տարի առաջ - 12:53 14-04-2023

Ընդդիմությունը սկուտեղի վրա թեզ է մատուցում Ադրբեջանին, որ Տեղի դեպքերի մեղավորը ՀՀ քաղաքական իշխանությունն է․ Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը մեղադրում է քաղաքական իշխանությանը Տեղ համայքնում տեղի ունեցած միջադեպի համար։ Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Սա ընդդիմության էության հերթական բացահայտումն է, որովհետև երեկվա փակ հանդիպման ընթացքում ընդդիմության համար ակնհայտ է եղել, թե ինչպես են տեղի ունեցել Տեղ համայնքի դեպքերը ու, որ սա ակնհայտոորեն Ադրբեջանի հերթական սադրանքն է ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ Այս դեպքում ՀՀ-ում գտնվող որևէ սուբյեկտ, առավել ևս ԱԺ պատգամավոր, ոչ թե հասցեական ասում է, որ սադրանքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից, այլ սկուտեղի վրա Ադրբեջանին թեզ մատուցում, ըստ որի Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է մեղավոր։ Այստեղ մենք գործ ունենք «5-րդ շարասյան» գործելաոճի հետ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի