Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:31 13-04-2023

Քաղաքացին ինքնակպչուն ժապավենով էր եկել Սայաթ-Նովայի պողոտա, որ իրեն կապի ծառից

Այսօր հայտնել էինք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հատվել են Սայաթ֊Նովա պողոտայում 50-ից ավելի ծառ։

Oragir.News-ը քաղաքացիներից մեկից հարցրեց՝ արդյո՞ք ճիշտ են համարում նման ծառահատումները։

Քաղաքացին իր դժգոհությունն էր հայտնում, սակայն, նրան մոտեցավ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներից մեկն ու սկսեց հակադարձել քաղաքացուն։

Բանավեճին խառնվեցին նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը և մյուս աշխատակիցները։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ դժգոհ է ծառահատումից և պատրաստվում է ինքնակպչուն ժապավենով իրեն կապել ծառից, որպեսզի կանխի գոնե մեկ ծառի հատումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում