Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:10 12-04-2023

Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար Բույար Օսմանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Ալիևը շեշտել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի և ընդհանրապես Բալկանյան տարածաշրջանի էթնիկական հաշտեցման հայեցակարգը, վերաինտեգրման և ներառական հասարակության ստեղծման փորձը կարող են հետաքրքիր լինել նաև Հարավային Կովկասի համար։ Նա այս համատեքստում հիշեցրել է հարավկովկասյան երեք երկրների հանդիպում կազմակերպելու ադրբեջանական կողմի առաջարկը։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը ներկայումս իրականացվում է երկու ուղղությամբ։ Նա նշել է, որ առաջին ուղղությունն Արցախի հայ բնակչության այսպես կոչված «վերաինտեգրումն է», իսկ երկրորդը՝ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։

Բացի այդ նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանն Արցախի բնակչության ներկայացուցիչներին առաջարկել է Բաքվում հանդիպումներ կազմակերպել և այդ նպատակով հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Ալիևի խոսքով՝ իրենք առաջարկում են քննարկել ինչպես վերաինտեգրման, այնպես էլ տարբեր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։

Վերջինս նաև պնդել է, թե, իբր նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը Հայաստանի կողմից իրականացված դիտավորյալ սադրանք էր։

Բույար Օսմանին հայտնել է, որ ԵԱՀԿ-ն կարող է նպաստել Ադրբեջանում մարդասիրական ականազերծմանը, կանաչ նավահանգստին և այլ գործնական նախագծերին։

Ադրբեջանի նախագահը նաև տեղեկացրել է, որ Բաքուն ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը դիտարկում է գործնական մակարդակով։ Նա ուշադրություն է հրավիրել գործնական և պրագմատիկ համագործակցության նախագծերի իրականացման հնարավորության վրա այնպիսի հայեցակարգերի շուրջ, ինչպիսիք են համատեղ համագործակցությունը անդրսահմանային գետերի, հումանիտար ականազերծման, կանաչ նավահանգիստների և Միջին միջանցքի վերաբերյալ:

Բացի այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տրանսպորտային, էներգետիկ և երկկողմ համագործակցության այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները

Ձեզ գուցե հետաքրքրի