Արտաքին 3 տարի առաջ - 17:15 12-04-2023

Չավուշօղլուն աջակցություն է հայտնել Բայրամովին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Չավուշօղլուն ցավակցություն է հայտնել Բայրամովին՝ ապրիլի 11-ին Տեղ գյուղում տեղի ունեցած սադրանքի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների մահվան կապակցությամբ։ Չավուշօղլուն նույնպես բախումների համար մեղադրել է հայկական կողմին։

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։

Բացի այդ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև ներկայումս տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում