Ներքին 3 տարի առաջ - 22:32 11-04-2023

Նրանք ոչ թե մետրոյի նոր կայարան ստեղծելու, այլ ժետոնները փոխելու հնարավորություն չունեն. Էդգար Ղազարյան

Երեկ Երևանի Մետրոպալիտենից տեղեկացնում էին, որ մետրոյում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում, որի պատճառով մետրոպոլիտենն անցել էր միգծանի-երկկողմանի երթևեկության։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով Մետրոպոլիտենի՝ վերջերս հաճախակի դարձած խափանումներից, ասաց. «Յուրաքանչյուրիս տան տեխնիկան էլ երբեմն փչանում է, իսկ մետրոպալիտենը կառույց է, որը աշխատում է 24 և 7 ռեժիմով, և չեմ կարծում, որ խափանումները հաճախակի են դարձել, երեկ տեղի էր ունեցել գնացքի խափանում, քանի որ տասնյակ գնացքներ ունենք, երբեմն, իհարկե, լինում են տեխնիկական խափանումներ՝ կապված հոսանքի տարատեսակ խափանումների հետ»,- ասաց նա։

Հարցրինք Խաչատրյանից, թե գնացքները ինչ պարբերականությամբ են տեխնիկանան զննում անցնում։

Խաչատրյանն ասաց․ «Գնացքները երեք ժամը մեկ մտնում են հավաքակայան՝ տեխնիկական զննման։ Երևանի մետրոպոլիտենը այն եզակի հանրային տրանսպրտային միջոցներից է, որ երեք ժամը մեկ գնացքները անցնում են տեխնիկական զննման՝ դրանով իսկ ապահովելով ուղևորների արագ և անվտանգ տեղափոխումը»։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով այն մասին, որ Ավինյանի՝ մետրոյի նոր կայարաններ կառուցելու ֆոնին անընդհատ մետրոպոլիտենի աշխատանքը խափանվում է, ասաց. «Ես, ճիշտն ասած, Երևանի քաղաքապետարանի այդ ստերին վաղուց չեմ հավատում, որովհետև նրանք ոչ թե մետրոյի նոր կայարան ստեղծելու, այլ ժետոնները նույնիսկ փոխելու հնարավորություն չունեն։ Երևանի մետրոպոլիտենը դեռևս նախորդ դարի 90-ականների պլաստիկ ժետոններն է շահագործում։ Մետրոպոլիտենում նույնիսկ վճարման անկանխիկ համակարգ չեն կարողանում ներդնել, ինչ նոր կայարանի կառուցման մասին է խոսքը»։

Դիտարկմանը, որ Ավինյանը անընդհատ նոր կայարան ստեղծելու մասին է խոսում, Ղազարյանն ասաց. «Միայն թեման շրջանառելով որ լիներ, միայն սուտ ասելով որ լիներ, կարող էինք բավարարվել, բայց նրանք նաև հսկայական միջոցներ են ծախսում այդ ստերի վրա։ Միայն այս տարի պետական բյուջեից և Երևանի համայնքային բյուջեից միասին մոտավորապես 1 մլրդ 850 մլն դրամ գումար է հատկացվել մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի նախագծման համար այն դեպքում, երբ որ այդ կայարանի նախագիծը խորհրդային ժամանակներում արդեն պատրաստ էր։ Այսինքն՝ ոչ միայն նախագիծն էր պատրաստ եղել, այլև շինարարության մի մասն էր իրականացվել, գոյություն ունեցող նախագծի նախագծման համար միայն 1 մլրդ 100 մլն դրամ է հատկացվել պետական բյուջեից, մոտ 650 մլն դրամ հատկացվել է Երևանի համայնքի բյուջեից, այսինքն՝ սա ոչ միայն սուտ է և իրատեսական չէ, այլև դրա վրա ծախսվում են հսկայական համայնքային միջոցներ»,- ասաց Ղազարյանը։

Ղազարյանը հավելեց, որ Մետրոպոլիտենի մեկ տարվա շահույթը կազմում է մոտավորապես այնքան գումար, որը ծախսվել է անիմաստ։

«Մոտ 2 մլրդը, որ ծախսվել է, Երևանի մետրոպալիտենի մոտավորապես մեկ տարվա ամբողջ հասույթն է, այսինքն՝ մետրոպոլիտենից տարեկան օգտվում է մոտավորապես 20 մլն ուղևոր, եթե նրանց բոլորի ուղեվարձը, հարյուր դրամը ուրիշ նպատակի վրա չծախսվի այդքան գումարը՝ մի տարվա հասույթը արդեն ծախսել են Աջափնյակ կայարանի նախագծման համար այն դեպքում, երբ որ նախագիծ խորհրդային ժամանակներում արդեն եղել է»,- ասաց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան