Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:20 11-04-2023

Սաակաշվիլիի գործն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործն ուղարկվել է Ստրասբուրգի դատարան։ Ինչպես փոխանցում են վրացական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան և նախկին նախագահի ազատ արձակման շտաբի պետ Գիորգի Չալաձեն։

Վերջինս հայտնել է, որ Սաակաշվիլիի ազատ արձակումը բարդ գործընթաց է։

«Նախագահ Սահակաշվիլիի ազատ արձակումը պահանջում է շատ բարդ գործողություններ, և այդ բոլոր գործողություններն իրականացվում են ամենաբարձր մակարդակով։ Ստրասբուրգի որոշմանը զուգահեռ՝ այս գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ նա ազատ չի արձակվել։ Ամենադժվարը ժամանակն է. մեր մարտահրավերը ժամանակն է, մենք պետք է ժամանակ ունենանք, քանի դեռ նախագահը ողջ է»,- ասել է նա:

Չալաձեն հավելել է, որ Սաակաշվիլիի կողմնակիցները պահանջում են վերականգնել ոտնահարված իրավունքները և միջոցներ ձեռնարկել նրա կյանքը փրկելու համար։

Սաակաշվիլիի մայրը նշել է, որ առողջական վիճակից ելնելով՝ մարդուն պետք է հնարավորություն տրվի վերականգնելու առողջությունը, եթե նա դա հնարավոր է անել։

Սաակաշվիլիի փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ Ստրասբուրգի դատարան դիմելու մասին։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե Սաակաշվիլին ինչ խնդրանքով է դիմել Ստրասբուրգ, և արդյո՞ք դրա հիմքում ժամանակավոր միջոցի տրամադրումն է։

Դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն, դատարանն իրավասու է կիրառել պետության համար պարտադիր ժամանակավոր միջոցներ։ Մինչ հիմնական գործը քննելը, դատարանը ժամանակավոր միջոցի կիրառման պահանջը բավարարում է միայն հստակ սահմանված պայմաններում, երբ առկա է կոնվենցիայի լուրջ խախտման վտանգ։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի