Երևան +8°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:24 10-04-2023

Արցախն ու ՀՀ-ն ուշադրության կենտրոնում. Ամերիկայի հայկական համագումարը քարոզչական գագաթնաժողով է անցկացրել Կոնգրեսում

Արցախն ու Հայաստանն ուշադրության կենտրոնում են եղել ԱՄՆ բոլոր կողմերից ակտիվիստների մասնակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի կողմից Կոնգրեսում կազմակերպված 2023թ.-ի հաջող Քարոզչական գագաթնաժողովի։

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) տեղեկացնում է, որ Կալիֆոռնիա, Ջորջիա, Մասաչուսեթս, Միչիգան, Նյու Ջերսի, Նյու Յորք, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Փենսիլվանիա, Ֆլորիդա, Տեխաս, Թենեսի, Օհայո, Վիրջինիա և Մերիլենդ նահանգներից քարոզիչներ են հավաքվել ԱՄՆ Կոնգրեսում՝ կոնգրեսական գրասենյակների հետ ավելի քան 100 հանդիպումներ անցկացնելու համար՝ ի պատասխան Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամի և հայ ժողովրդի դեմ շարունակվող սպառնալիքների։ Նրանք ընդգծել են Հայաստանին և Արցախին ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը և հերթական Հայոց ցեղասպանությունը կանխելու պարտավորությունը։

«Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի հետ Համագումարի հանդիպման ժամանակ Համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը քննարկեց Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը և այն ուղիները, որոնցով Միացյալ Նահանգները կարող է հստակ քայլեր ձեռնարկել դրան վերջ տալու համար, ինչպես նաև օգնության լուրջ փաթեթ տրամադրել Արցախին և Հայաստանին:

Մասնակիցները նաև բարձրաձայնեցին համայնքի խորը մտահոգություններն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող անմարդկային շրջափակման, հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի և նրանց ազատ չարձակելու, ինչպես նաև Արցախին և Հայաստանին մարդասիրական աջակցություն տրամադրելու կարևորության կապակցությամբ: Նրանք կոչ արեցին իրենց ընտրված կոնգրեսականներին աջակցել H.Res.108 բանաձևին, որով «դատապարտվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Այս հանդիպումների արդյունքում մենք ակնկալում ենք, որ ավելի շատ կոնգրեսականներ կմիանան Հայկական հարցերով հանձնախմբին և կաջակցեն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող օրինագծին»,– ասել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: - Համագումարը շնորհակալություն է հայտնում ավելի մեծ հայ համայնքին իր հետևողական ակտիվության և եռանդուն աջակցության համար, որը հանգեցրեց ազդեցիկ գագաթաժողովի, որտեղ մենք ներկայացրեցինք հրատապ հայկական խնդիրները Կոնգրեսականներին»:

«Եզրափակիչ միջոցառման՝ Կոնգրեսում ընդունելության ժամանակ Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դինա Տիտուսը (Դեմոկրատ, Նևադա) Ջիմ ՄաքԳավերնը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Շիլա Ջեքսոն Լին (Դեմոկրատ, Տեխաս) և Սեթ Մեգազիները (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) ողջունեցին Համագումարի քարոզիչների ջանքերը՝ իրենց համայնքն ակտիվորեն ներկայացնելու համար՝ թե՛ Կոնգրեսում, թե՛ իրենց տեղական շրջաններում: Նրանք ընդգծեցին, որ կարևոր է շարունակել հանուն Արցախի և Հայաստանի իրենց ձայները բարձրացնել և Կոնգրեսին տեղեկացված պահել։

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Փալոնն ընդգծեց վարչակազմին շարունակաբար կրթելու անհրաժեշտությունը՝ այնպիսի քաղաքականություններ մշակելու համար, որոնք հաշվի կառնեն Բաքվում Ալիևի վարչակարգի անօրինական պահվածքը, մինչդեռ Կոնգրեսի անդամները բարձրաձայն աջակցում էին Հայաստանին և Արցախին և դատապարտում էին Ադրբեջանին:

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր անկեղծ երախտագիտությունը հայտնել Համագումարի անդամների հանձնառության համար, ովքեր եկան Վաշինգտոն՝ արցախահայության իրավունքները պաշտպանելու համար։ Նա նշեց, որ աշխարհաքաղաքական հաշվարկների շուրջ բանավեճերը բարդացրել են հարաբերությունները տարածաշրջանում, և որ մարդու հիմնարար կարիքներն ու իրավունքները չպետք է անտեսվեն։

Կոնգրեսում ունեցած հանդիպումներից բացի, Համագումարը նաև հանդիպումներ ունեցավ վարչակազմի հետ, ինչպես նաև հնարավորություն ունեցավ հանդիպել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի հետ և նրան հանձնեց Մորգենթաուի անվան մրցանակ»,- հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից։

Ըստ աղբյուրի՝ Քարոզչական գագաթնաժողովից առաջ, Համագումարն անցկացրել է բազմաթիվ ճեպազրույցներ և վերապատրաստման դասընթացներ թե՛ կենդանի շփման, թե՛ առցանց տարբերակներով: Այս ուսումնական դասընթացները մասնակիցներին տրամադրել են ավելի մանրամասն տեղեկատվություն օրենսդրության և օրենսդրական գործընթացի մասին, ինչպես նաև հստակ գործողությունների մասին, որոնք պետք է պահանջվեն իրենց կոնգրեսականներից:

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
09:20 Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում