Ուղիղ եթեր
Սպորտ 3 տարի առաջ - 19:41 10-04-2023

Միգուցե ադրբեջանցիների հետ պայմանավորվել են՝ հայկական բռնցքամարտը վերացնել

Մեր բռնցքամարտիկները մասնակցել են Լիտվայում կայացած Ալգիրդո Շոտիկոյի անվան մրցաշարին։ Չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ Հայաստանի թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ։ Երրորդ տեղն են գրավել 63,5 կգ Արսեն Պողոսյանն ու 67 կգ Համլետ Մնացականյանը։ Նշենք, որ մեկնարկային մենամարտերից հետո մրցաշարի կազմակերպիչները հայտնել են, որ նամակ են ստացել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, որպեսզի թույլ չտան հայ բռնցքամարտիկների մասնակցությունը։

Oragir.News-ի հետ զրույցում Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիա նախագահ Գառնիկ Հարությունյանը, խոսելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի դիրքորոշումից, թե ինչու են խոչընդոտում իրենց մասնակցությունը տարբեր մրցույթներին, ասաց, որ չի կարող պատճառների մասին խոսել, քանի որ չգիտի, թե ինչու են այդպես անում։

«Անկեղծ ասած՝ չեմ կարող մեկնաբանել, թե պատճառն ինչ է․ չթողնողները իրենք են, ոչ թե մենք, իսկ իրենք ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրենց արարքը»,-ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ ՀԲՖ-ն իրենց արած քայլերը մեկնաբանում է այնպես, որ իբրև եվրոպական կառույցները թույլ չեն տալիս։

«Իրենք ավելի շատ ներկայացնում են այնպես, որ իբրև թույլ չեն տալիս եվրոպական կառույցները՝ Եվրոպական բռնցքամարտի ասոցիացիան, բայց դա բացարձակ սուտ է, քանի որ իրենք բացարձակ իրավունք չունեն թույլ չտալու․ դա կոպիտ խախում է օրենքի և կանոնադրության, և նրանք կարող են թույլ չտալ մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որովհետև ազգային թիմը մասնակցում է քաշում մի հոգի, և դրա հայտը վաղուց տրվում է, իսկ միջազգային ցանկացած տիպի մրցաշարերի կարող են մասնակցել թե՛ երկրների ֆեդերացիաների անդամները, թե՛ որոշակի ակումբներ, որոնք հայտը տվել են և առհասարակ մասնակցել բոլոր նրանք, ովքեր պաշտոնապես հրավիրված են կազմակերպող երկրի ֆեդերացիայի կողմից»,- ասաց Հարությունյանը։

Հարցին, թե հայ մարզիկների գրանցած հաջողութունից հետո ինչպիսի արձագանք է եղել ՀԲՖ-ից, Հարությունյանն ասաց. «Իրենց կողմից մենք արձագանք չենք տեսեել, բաց իմ պատկերացմամբ՝ պետք է, որ տխրած լինեն, քանի որ մեր հաջողություններով իրենք չեն ուզում ուրախանալ»։

Հարցրինք Հարությունյանից՝ նման դեպքեր էլի՞ են եղել, թե սա առաջին դեպքն է, Հարությունյանը ասաց. «Եղել են շատ դեպքեր, երբ մեր մարզիկները հաջողություն են ունեցել, անգամ ամենացայտուն դեպքը կապված է եղել Արմեն Մաշակարյանի հետ, երբ մեր մարզիկը հաղթել էր նաև ադրբեջանցու, որոշեցին նրան առհասարակ հեռացնել հավաքականի կազմից և ուղարկել ծառայության, նա հայկական սպորտում, բռնցքամարտում տեղ չունեցավ, և շատ նմանատիպ դեպքեր են եղել։ Ես չեմ կարող ասել, թե մարդիկ ինչու են դա անում»,- ասաց նա։

Հարցին, թե որ կառույցներին են դիմել, որտեղ են իրենց դժգոհությունն արտահայտել, Հարությունյանն ասաց. «Եթե այդ ամենի մասին Դուք տեղյակ եք, վստահ եղեք, որ նախարարությունում և մնացած բոլոր տեղերում շատ ավելի լավ տեղյակ են։ Այսինքն՝ իրենք բոլորն էլ տեղյակ են, բայց թե ինչու ձայն չեն հանում կամ ինչպես են իրենց դիրքորոշումն արտահայտում, ես չեմ կարող ասել։ Եթե մարդիկ տեղյակ լինելով չեն արձագանքում, իմ կամ ինչ-որ մեկի բողոքելու իմաստը ո՞րն է․ մենք անիմաստ պետք է դռներ թակենք»,- ասաց նա։

«Ես ամեն ինչ անում եմ, որ այդ տաղանդավոր երիտասարդները հնարավորինս առաջխաղացում ունենան, ես իմ առավելագույն ուժերը ներդնում եմ դրանում, բայց թե ինչի համար են խանգարում, չգիտեմ, չգիտեմ ինչով են առաջնորդվում, միգուցե ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն ունեն՝ հայաստանյան բռնցքամարտը վերացնել։ Ես ինչպես կարող եմ պատասխան տալ, թե ով ինչ է անում․ ես իմ արածի համար կարող եմ պատասխան տալ»,- եզրափակեց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ