copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:10 10-04-2023

Փաշինյանի կինը որոշակի նարատիվներ է տարածում, որոնք մեր պետության, անվտանգության հետ կապ չունեն․ Կարապետյանց

«Անկեղծ ասած ես Աննա Հակոբյանին առանձնապես չեմ հետևում, որովհետև չեմ համարում, որ նա զգալի ազդեցություն կարող է ունենալ կամ այնպիսի տեղեկատվություն կարող է տրամադրել, որ ինձ համար հետաքրքիր կարող է լինել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Փաշինյանի տիկնոջ աջակցությամբ կազմակերպված «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին:

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով: Հյուրերի շարքում են եղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզային իշխանությունների և ՏԻՄ ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների մայրեր, գործարար կանայք:

«Ավելին՝ վերջինիս արած հայտարարությունները այնպիսի խտրական, անհիմն և մանիպուլացնող են, որ ես նման ելույթների վրա ժամանակ չեմ ծախսում և իմ ժամանակը ավելի թանկ եմ գնահատում»,- ասաց Կարապետյանցը։

Կարապետյանցը նշեց, որ հետևել է համացանցային տիրույթում տեղի ունեցած բուռն քննարկումներին՝ կապված համաժողովում հնչեցված մտքերի հետ։

«Առանձին մեկնաբանություններից հասկացա, որ նման հանդիպում է եղել, հասկացա, որ մտքեր են արտահայտել, որոնք մեղմ ասած քննադատվել են»,- ասաց նա։

Կարապետյանցը նշեց նաև, որ հանրությանը կոչ է անում առհասարակ չհետևել Աննա Հակոբյանին, քանի որ անտեղի է համարում Հակոբյանի գործունեությունը։

«Տիկին Հակոբյանը հստակ նպատակներ ունի, դրանք պատահական արտահայտված մտքեր չեն, դա շատ հստակ նախապես մտածված է, ես հույս ունեմ, որ իմ նման շատ մարդիկ կդադարեն հետևել Հակոբյանին և այդ տեղեկատվությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև կործանարար է մեր համար, ես բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ և հաջողակ են, և երջանիկ են, և միևնույն ժամանակ անբարոյական չեն, հետևաբար այդ տրամաբանությունը, մտածելակերպը որտեղից է՝ կդժվարանամ ասել, գուցե, Աննա Հակոբյանը անհաջող շրջապատում է հայտնվել և նման եզրահանգումների է եկել»,- ասաց նա։

Հարցրինք Կարապետյանցից, իսկ ինչպես եք գնահատում այն, որ Հակոբյանից բացի նման միջոցառումների ժամանակ շատ ակտիվ մասնակցություն ունի նաև Փաշինյանի ավագ դուստրը, ով բավականին ծավալուն ելույթ ունեցավ՝ Կարապետյանցն ասաց, որ այնքան էլ ճիշտ չէ ընտանիքին ներգրավել քարոզչության մեջ։

«Գիտեք՝ եթե իրանք տարածեին նարատիվներ, որոնք ավելի մեծ բարիք կստեղծեին, գուցե նորմալ կլիներ, բայց ամբողջ աշխարում ընտանիքի անդամներին քարոզչության մեջ ներգրավվելը, ոչ ճիշտ է, ոչ էլ շատ դեպքերում բարոյական է և դա լրացուցիչ անգամ թիրախավորում է ընտանիքը, նորմալ երկրներում այդպիսի պրակտիկա չկա, բայց, ինչպես հասկանում եմ, ոչինչ չի զսպում գործող իշխանություններին, նրանք պատրաստ են լրացուցիչ անգամ թիրախ դարձնել իրենց ընտանիքի անդամներին, հատկապես, երբ հայտարարություններ են արվում, որոնք որ իրականության հետ աղերս չունեն։

Սա մտահոգիչ է այն իմաստով, որ այն մարդը, ով իր ընտանիքի պաշտպանության հարցով անհանգստացած չէ, լրացուցիչ անգամ հարվածի տակ դնելուց անհանգստացած չէ, մնացածի մասին, իր համար օտար մարդկանց մասին ինչպես է մտածելու»,- ասաց նա։

Կարապետյանցը հավելեց, որ երկար ժամանակ է՝ Հակոբյանը հետևողականորեն որոշակի նարատիվներ է տարածում, որոնք մեր պետության, անվտանգության հետ կապ չունեն և շատ դեպքերում վնասում են։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան