Արտաքին 3 տարի առաջ - 16:15 10-04-2023

Թուրքիայում պատգամավորության թեկնածուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, միջամտել են նախագահի թեկնածուի թիկնապահները

Թուրքիայի ընդդիմադիր Ազգ դաշինքի ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածուների միասնական ցուցակ կազմելու աշխատանքների ժամանակ։ Ինչպես փոխանցում է թուրքական Սթար պարբերականը, ծեծկռտուքին միջամտել են Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի թիկնապահները։

Հաղորդվում է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները կիրակի օրը երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց թեկնածուների վերջնական ցուցակները։

Ավելի վաղ «Hürriyet» պարբերականը հայտնել էր, որ մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունների նախօրեին ընդդիմադիր դաշինքը կարող է ճգնաժամի առաջ կանգնել՝ պատգամավորների առաջադրման հարցում միասնական մոտեցման բացակայության պատճառով։ Իշխանամետ լրատվամիջոցի տվյալներով՝ ՀԺԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն սկսել է հիասթափեցնել այն կողմերին, որոնց աջակցությունը ստացել է ընդհանուր ցուցակի պատրաստման հարցում։

«Հանրապետական-ժողովրդական կուսակցության նիստի ընթացքում ընդդիմադիր դաշինքում լարվածությունը հասավ իր գագաթնակետին, որի ընթացքում վերջնականապես հաստատվեցին պատգամավորական ցուցակները, սակայն ցուցակների շուրջ վեճի պատճառով դրանք չորս անգամ փոփոխվել են։ Չնայած ճգնաժամը մասամբ հաղթահարվեց փոքր կուսակցությունների օգնությամբ, այս անգամ ցուցակի հետ չհամաձայնող ՀԺԿ-ականները սկսեցին պայքարել։ Կռիվն այնքան է մեծացել, որ ստիպված են եղել միջամտել Քըլըչդարօղլուի թիկնապահները»,- հայտնում է պարբերականը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն ընդդիմադիր վեց կուսակցությունների միասնական թեկնածու Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Նախագահական ընտրություններին մասնակցում են նաև 2018 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից, «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը