Ներքին 3 տարի առաջ - 13:36 08-04-2023

ԲԴԽ նորընտիր անդամ Արթուր Աթաբեկյանի կենսագրությունը

Նախօրեին Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամ ընտրեց Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին, որը 2022 հունվարից Սնանկության դատարանի նախագահ էր։

Oragir.News-ը ներկայացնում է ԲԴԽ նորընտիր դատավոր անդամի կենսագրությունը։

Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2008 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային փորձ

2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի թաղապետարանում որպես կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ:

2005 թվականին աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում սկզբում որպես գրասենյակի քարտուղար-օպերատոր, այնուհետև որպես գրասենյակի պետ:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության բաժնում որպես մասնագետ:

2006 թվականին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչությունում որպես մասնագետ:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական վիճակագրության վարչությունում որպես մասնագետ:

2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում որպես ավագ մասնագետ:

2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

2012 թվականին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում որպես ավագ մասնագետ:

2012 թվականի հոկտեմբերի 18-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

2022թ. հունվարի 13-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-13-Ա որոշմամբ նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով:

Այլ տեղեկություններ

2002 թվականից մինչև 2004 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին լրանում է Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ դատավոր անդամների պաշտոնավարման ժամկետը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո