Մեկ անձից կատարվող գնումների շքերթ. Ժողովուրդ
copy image url

Մեկ անձից կատարվող գնումների շքերթ. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:50 08-04-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ պետական գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարված գնումների պրակտիկան շարունակվում է. սա՝ այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները մինչ ընտրվելը բուռն կերպով քննադատում էին նախկիններին հենց այս հանգամանքի համար: Ակտիվությամբ աչքի են ընկնում նաեւ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Ազգային ժողովը: Մեկ անձից կատարվող գնումների առյուծի բաժինը ընկնում է միջոցառումների կազմակերպմանը, հյուրասիրությանը: Խոսքն այս դեպքում միջազգային պատվիրակությունների՝ Հայաստան այցի ժամանակ կազմակերպվելիք հյուրասիրությունների մասին է, որոնք հենց մեկ անձից գնումների սկզբունքով են արվում: Ընդ որում՝ կան արդեն գերատեսչությունների կողմից սիրելի համարվող վայրեր, օրինակ՝ Ազգային ժողովի պարագայում դա «Երեւան» պանդոկն է: Այս իշխանությունների օրոք պետական անձից գնումներ կատարելու պրակտիկան լայն թափով շարունակվում է:

Հաշվարկելով մինչեւ այժմ տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գնումների արժեքը՝ ստացվում է 120 մլրդ դրամից ավելի գումար, եւ տարվա սկզբից անցել է ընդամենը երեք ամսից մի փոքր ժամանակ: Հիշեցնենք, որ «Երեւան պանդոկը» պատկանում է «Երեմյան եղբայրներ» ՍՊԸ-ին, եւ նկատենք, որ այն սկսեց սիրելի վայր դառնալ պաշտոնյաների համար հենց հեղափոխությունից հետո, հատկապես՝ վերջին մեկ տարում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ