Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:26 06-04-2023

Կանադահայ Կարեն Մկրտչյանն Ալեն Սիմոնյանի դեմ հաղորդում չի տվել․ փաստաբանը մանրամասնում է

Ապրիլի 2-ին՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպը դեռ ընթացք չի ստացել։ Այս մասին Oragir.News-ը տեղեկացավ ՀՅԴ բյուրոյի անդամ, կանադահայ Կարեն Մկրտչյանի շահերի պաշտպան Սերգեյ Հարությունյանից։

Կարեն Մկրտչյանը՝ Կասկադում ցանկացել էր ընթրել ընտանիքի հետ և, տեսնելով շքախմբով անցնող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, բղավել էր՝ դավաճան։

«Մեր կողմից դեռևս հաղորդում չի տրվել, որովհետև իմ վստահորդը թերահավատորեն է վերաբերվում իրավապահ համակարգին, որովհետև այլ ընթացակարգի ակնկալիք ուներ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանի շահերի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Փաստաբանը նկատում է, որ իրավապահ համակարգը սեփական նախաձեռնությամբ կարող էր գործ հարուցել, բայց դա չեն արել։ Նա տեղեկացնում է, որ հաղորդում է ներկայացրել ինչ-որ հասարակական կազմակերպություն և ինքն այդ մասին տեղեկացել է լրատվամիջոցի հրապարակումից։

«Ցավալի է կատարվածը և կարող եմ ընդգծել, որ սա երկակի ստանդարտների հերթական դրսևորումն է։ Այսինքն՝ իշխանական կողմին վերաբերող բոլոր դեպքերով գործողություններ արվում է, ընդդիմադիր կողմի տուժելու պարագայում՝ ձայն չկա։

Մհեր Սահակյանի գործը չմոռանանք՝ գործով մի քանի քննիչ էր զբաղվում։ Այն դեպքում, երբ օրենսդիր մարմնի նախագահը նմանատիպ քայլ է արել, որևէ գործողություն չկա։ Տեսանք նաև իշխանական որոշ պատգամավորների արձագանքը, որոնցից ոմանք ասում էին՝ ճիշտ է արել, թքել է, կային ասողներ, որ քիչ է արել՝ պետք է գլուխը ջարդեր։ Բռնության կոչը իշխանականների կողմից դարձել է աշխատելաոճ»,-ընդգծում է Սերգեյ Հարությունյանը։

Փաստաբանը նշում է, որ ակնհայտ բռնապետական դրսևորումները իշխանության ներկայացուցիչների կողմից գնալով շատանում են, որովհետև անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ

Ձեզ գուցե հետաքրքրի