Մամուլ 3 տարի առաջ - 08:45 06-04-2023

Նոր մանրամասներ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած դեպքից. դիմել են միջազգային կառույցներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանցիները ապրիլի 4-ին հերթական ահաբեկչական քայլն են իրականացրել արցախցիների նկատմամբ`արգելափակելով ՌԴ խաղաղապահների մեքենան, որով 27 արցախցիներ Գորիսից վերադառնում էին Ստեփանակերտ։ Արցախցի չորս կանանց ինքնազգացողությունը դրանից վատացել էր, նրանցից 3-ը ուշագնաց էին եղել։
Մինչ այս պահը որեւէ երկիր կամ միջազգային կառույց չի արձագանքել ադրբեջանի հերթական հայատյաց քայլին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ միջադեպի մասով դիմել է միջազգային տարբեր կառույցների, փաստեր է ներկայացրել, սակայն դեռեւս արձագանք չկա.

«Անընդհատ էլ դիմում ենք միջազգային տարբեր կազմակերպությունների՝ ոչ միայն երեկվա միջադեպի հետ կապված։ Ինչ սկսվել է շրջափակումը, շուրջ տասը զեկույց եմ հրապարակել, որոնք անմիջապես ուղարկվել են միջազգային կազմակերպություն: Ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է նաեւ սոցիալական կայքերում, հրապարակվում է մեր պաշտոնական էջում, հատուկ տեղեկագրի տեսքով ուղարկվում է միջազգային կազմակերպությունների։
Կոնկրետ երեկվա միջադեպի հետ կապված եւս դիմումներ ուղարկել եմ:

Այս պահի դրությամբ կոնկրետ միջադեպի մասնակիցներից շարունակում ենք ստանալ փաստեր, տեղեկություններ, որոնք ամփոփվելուց հետո տեղեկանքի տեսքով, արդեն մարդկանց վկայություններով, թե ինչ զգացողություններ են եղել, ինչպես է մեքենան կանգնեցվել, ինչպես են ադրբեջանցիները մուտք գործել, ինչպես է մեքենան կանգնեցվել, հավաքագրվել են եւ նկարներով, տեսանյութերով ուղարկվել են միջազգային կազմակերպությունններին, բայց դեռ արձագանք»,-ասաց նա:
Իսկ թե ինչով է պայմանավորում կոնկրետ վերջին միջադեպի հետ կապված քար լռությունը, Գեղամ Ստեփանյանն ասում է.
«Զեկույցները մինչեւ տեղ են հասնում, մինչեւ ծանոթանում են նյութերին, ժամանակ է այս ամենը պահանջում»:

Ստացվում է՝ միջազգային հանրության անտարբերության եւ քար լռության պայմաններում Արցախի շուրջ 120 հազար բնակիչ գրեթե ամեն օր ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների է ենթարկվում բռնատիրական Ադրբեջանի կողմից:
Գրեթե ամեն օր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին աղաղակող երկրները եւ միջազգային կազմակերպությունները շարունակում են լռել Ադրբեջանի անմարդկային արարքների մասին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը