Արտաքին 3 տարի առաջ - 16:30 05-04-2023

Ուկրաինական զինված ուժերը 5-7 ամսում կկարողանան վերադարձնել Ղրիմը. Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կարծում է, որ ուկրաինական զինված ուժերը կկարողանան վերադարձնել Ղրիմը 5-7 ամսվա ընթացքում։ Ինչպես փոխանցում է РБК-Украина լրատվական գործակալությունը, Պոդոլյակն այս մասին ասել է Ազատություն ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։

Ուկրաինացի պաշտոնյան շեշտել է, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի ողջ տարածքը չի ազատագրվել։ «Մենք անպայման, շատ կարճ ժամանակում, պատմական տեսանկյունից, շատ քիչ է հինգ, վեց կամ յոթ ամիսը, մենք կլինենք Ղրիմում։ Միգուցե սա չափազանց լավատեսական է, բայց սա լավատեսություն է, որը մաթեմատիկորեն ստուգված է»,- վստահեցրել է նա։

Պոդոլյակն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը չունի բավարար ռեսուրսներ՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։ Նրա խոսքով՝ պատերազմի տրամաբանությունը Ուկրաինային թույլ է տալիս խոսել Ղրիմը վերադարձնելու հնարավորության մասին։

«Պատերազմի տրամաբանությունը բացարձակապես ակնհայտ է, և մենք միանշանակ կարող ենք խոսել Ղրիմի իրողությունների մասին Յալթայի ամբարտակի վրա: Եվ մենք միանշանակ կարող ենք խոսել Ղրիմի բացարձակ արդյունավետ ապագայի մասին»,- հայտարարել է նա:

Ուկրաինացի պաշտոնյան հայտնել է նաև, որ Ղրիմի՝ որպես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի առանձին օկուպացված տարածքի համար պատերազմ չի լինի, այլ «պատերազմ կլինի ժողովրդավարական աշխարհի գոյության իրավունքի համար»։

«Սա պատերազմ չէ տարածքի համար, տարածքը միայն տարրերից մեկն է: Այսօր պատերազմ է քաղաքակիրթ աշխարհի գոյության իրավունքի համար: Եվ այս քաղաքակիրթ աշխարհում Ռուսաստանի համար տեղ չկա, այս տեսքով: Եվ հետևաբար, իհարկե, պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրվել Ուկրաինայի ողջ տարածքը», - եզրափակել է Պոդոլյակը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ