Ներքին 3 տարի առաջ - 13:33 04-04-2023

20-ամյա չարենցավանցին սպառնալիքներով 5.000.000 ՀՀ դրամ է պահանջել համաքաղաքացուց

Ավարտվել է Չարենցավան քաղաքի բնակչից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2022թ.դեկտեմբերի 2-ին հիշյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ԱԱԾ, որի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում:

Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Չարենցավան քաղաքի հիշյալ բնակիչը նույն քաղաքի 4-րդ թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանի դռան առջև տեսել է տեղադրված թուղթ՝ որի վրա եղել է 5.000.000 ՀՀ դրամի պահանջ, ինչպես նաև այն չվճարելու դեպքում՝ բռնություն գործադրելու, կյանքից զրկելու սպառնալիքներ պարունակող ձեռագիր գրառում: Հաջորդ օրը՝ ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, նույն բնակարանի շքամուտքին նմանատիպ գրառումներով թուղթ է նկատել նաև հիշյալ քաղաքացու կինը:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային պլանավորված գործողություններ. առգրավվել են դեպքի վայրի մոտակա տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն շենքի բնակիչ է՝ ծնված 2003 թվականին:

Ձեռք ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 20-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը