Ներքին 3 տարի առաջ - 21:36 03-04-2023

Ռեգիոնալ խաղացողների աչքին Հայաստանը կարող է քաղաքական սակարկությունների կամ առևտրի մանրադրամ դառնալ

«Փոխարտգործնախարարների՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը, բնականաբար, կարևոր գործընթաց է, և այդ գործընթացը, անշուշտ, մեր ռեգիոնում մեծ վերափոխումների մաս կարող է դառնալ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Իրանի, ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի փոխարտգործնախարարների Մոսկվայում կայացած հանդիպմանը։

«Այդ վերափոխումների համատեքստում սա առանցքային իրադարձություն է, որին մենք ականատես ենք։ Դա Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումն է։ Այստեղ Սիրիայի շուրջ իրավիճակը զգալիորեն նաև ենթական է այդ գործընթացին։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ եթե կան ավելի շատ փոխըմբռնման վրա ծավալվող խոսակցություն և քննարկում, ապա սրանք կարող են նպաստավոր լինել ռեգիոնալ էսկալացիայի ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով, սակայն, սա չի նշանակում, որ դրանով Հայաստանի համար բոլոր ռիսկերն ամբողջությամբ վերանում են։

«Անգամ այս դեպքում արդեն միշտ կա քաղաքական սակարկությունների կամ առևտրի մանրադրամ դիտվելու ռիսկը։ Բայց, բոլոր դեպքերում, հասկանալի է, որ ռիսկեր միշտ կան։ Այստեղ մենք չափազանց զգայուն ենք ռազմական էսկալացիայի վտանգի հանդեպ։ Մնացյալ քաղաքական ու դիվանագիտական ռիսկերը չեզոքացնելու համար Հայաստանին առնվազն պետք է հնարավորինս կայուն ժամանակ և տարածություն՝ դիվանագիտական արդյունավետ աշխատանքի համար»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ պետք չէ մոռանալ նաև, որ ռեգիոնալ այս վերափոխումները կարող են նպաստել առկա որոշ խնդիրների համար լուծումներ գտնելուն։

«Հայաստանն, ըստ էության, լինելով կովկասյան պետություն, քաղաքակրթական դավանաքաղաքական իմաստով ներկայացված է մեծ մերձավորարևելյան ռեգիոնալ ծավալումով։ Այս համատեքստում մենք պետք է փորձենք նաև մեր խնդիրները լուծելու առումով այս հանգամանքը ևս մեզ համար դարձնել դիվանագիտական աշխատանքի ռեսուրս։ Այս տեսանկյունից ևս կարևոր է, որպեսզի ուշադրությամբ հետևենք տեղի ունեցող ռեգիոնալ պրոցեսներին ու կարողանանք դրանցից քաղել առավելագույնը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը