Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:22 03-04-2023

Որտեղի՞ց է տիկին Հակոբյանին հայտնի այդ թիվը․ Ավետիք Չալաբյան

Անցած հանգստյան օրերին, ելույթ ունենալով Աճարկուտ գյուղում, «Հայկական ժամանակ» կայքի խմբագիր և զուգահեռաբար նաև գործող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի օրոք մենք 11,000 դասալիք ենք ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նա նաև գրել է․

«Ես երբևիցե չեմ անդրադարձել այս տիկնոջ որևէ խոսքին, նույնիսկ առավել սադրիչ, սակայն այս անգամ նրա ասածը ուղիղ մտնում է մեր երկրի անվտանգության տիրույթ, առավել ևս, որ նույն պնդումը մի քանի օր առաջ արել է թշնական պետության պարագլուխ Իլհամ Ալիևը։

Այս կապակցությամբ, ինձ մոտ մի քանի հարց է առաջանում՝

ա) որտեղի՞ց է տիկին Հակոբյանին հայտնի այդ թիվը,

բ) եթե այդ թիվը հայտնի Իլհամ Ալիևի ելույթից, ապա ինչո՞ւ է նա այն կրկնում, և դրանով մեր երկրում տարածում թշնամական պրոպագանդան,

գ) եթե այդ թիվը հայտնի է սեփական ամուսնուց, ապա ի՞նչ իրավունք ուներ նա, որպես պաշտոնատար անձ, գաղտնի տեղեկություն տրամադրել մեկ այլ անձի, որն այդ տեղեկությունները ի պաշտոնե իմանալու իրավունք չունի,

դ) եթե այդ տեղեկությունները հայտնի է երրորդ անձից, ո՞վ է այդ երրորդ անձը, որը պետական գաղտնիք է բացահայտում, և ի՞նչ իրավունքով է տիկին Աննա Հակոբյանը այդ տեղեկությունը տարածում,

ե) եթե այդ տեղեկությունը մտածածին սուտ է, ապա առավել ևս ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է տիկին Հակոբյանը այն տարածում,

զ) եթե այդ տեղեկությունը նույնիսկ աղոտ կերպով մոտ է իրականությանը, ապա ինչու մինչև հիմա համապատասխան քրեական գործեր չեն բացվել, ինչու են իրավապահ մարմինները անպատիժ թողնում և թաքցնում այդ դասալիքներին, և դրանով այլոց դրդում՝ համանման պայմաններում դասալքության դիմել։

Ես այս հարցերս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության Դատախազությանը, և կոչ անում նրանց ամենայն լրջությամբ ուսումնասիրել մեր երկրի անվտանգության համար առերևույթ սպառնալիք ստեղծող այս իրողությունները։ Հանձն եմ առնում նաև, համապատասխան ուսումնասիրությունից հետո, հետագա իրավական քայլեր ձեռնարկել՝ այս հարցերի առնչությամբ մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո