Ներքին 3 տարի առաջ - 17:05 01-04-2023

Ես չեմ փետն առնում, այդ աշխատանքներն անում․ Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ մետրոյի փլուզման մասին

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Երևանի ալրաղացում» բունկերի քանդման աշխատանքների կատարման ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչից մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Հիշեցնենք, որ ալրաղացը պատկում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնին»։

Oragir.News-ի հետ զրույցում «ՍԻԼ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն ասաց, որ շենքը շատ հին էր և վտանգ էր ներկայացնում ի սկզբանե, դրա համար էլ սկսել էին քանդել։

«ԱԻՆ-ը, բոլորը տեղյակ են եղել աշխատանքներից, ես չեմ փետն առնում, այդ աշխատանքներն անում։ Պատկան մարմիններին դիմեք»։

Հարցին, ո՞վ էր պայթեցումներ իրականացնում, ո՞վ էր այսօր քանդման աշխատանքներ կատարում՝ ՆԳ նախարարությո՞ւնը, նա պատասխանեց․ «Բա կարո՞ղ է մենք ենք դինամիտը վերցրել, պայթեցրել շենքը։ Հատուկ ծառայություններ կան, որ իրականացնում են նման աշխատանքներ։ Այդ շենքը քանդվում էր հենց նրա համար, որ շենքը խնդիրներ ուներ»։

Դիտարկմանը, թե եթե վտանգ էր ներկայացնում, ապա ինչու այդ հատվածը նույնպես ժամանակին չի ապամոնտաժվել, նա պատասխանեց, որ կամաց-կամաց էին անում։

«Հո միանգամից ամբողջ շենքը չէին կարող պայթեցնել։ Կամաց-կամաց են անում։ Ես ավելացնելու բան չունեմ, դիմեք պետական ծառայություններին»։

Հարցինք նաև, թե ինչ է կառուցվելու ալրաղացի տարածքում։ Մկրտչյանը պատասխանեց, որ դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ դեռ 2022 թ-ի հունիսի 27-ին ալրաղացի տարածում ապամոնտաժման պայթեցման աշխատանքներ էին կատարվում։ Այն ժամանակ քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ ապամոնտաժման աշխատանքները ապօրինի են իրականացվել։ Քաղաքապետարանը մերժել էր ընկերությանը և քանդման թույլտվություն չէր տվել։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի