Արտաքին 3 տարի առաջ - 14:15 01-04-2023

Ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքի լեզվով. Հասանովը պատասխանել է իրանցի գեներալի հայտարարություններին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր՝ ապրիլի 1-ին ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են պաշտպանության փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև զորամիավորումների և զորամասերի հրամանատարները՝ տեսակապի ձևաչափով։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը, խորհրդակցությունը նվիրված է եղել այսպես կոչված «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում» տիրող օպերատիվ իրավիճակի վերլուծությանը։

Հաղորդվում է, որ Հասանովը հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական զինված ուժերի առջև դրված խնդիրները, ինչպես նաև վերջինիս անունից շնորհակալություն է հայտնել վերջին գործողությունների նախագծման և իրականացման մեջ ներգրավված անձնակազմին, հատկապես կոմանդոսներին՝ իրենց պրոֆեսիոնալիզմի համար։ Նա նշել է, որ ամենակարճ ժամկետներում իրականացված լոկալ գործողությունները ևս մեկ անգամ փաստում են ադրբեջանական բանակի մարտունակությունը։

Հայտարարության համաձայն՝ Հասանովը մեկնաբանել է «ադրբեջանական բանակի հաջող գործողությունների հետ չհամակերպվողների» (նկատի ունի Իրանին-խմբ) վերջին հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքի լեզվով։ Հասանովի խոսքով՝ «զրպարտիչ մեղադրանքները, որոնք հնչեցվում են ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանն աջակցող երկրների զինվորականների կողմից, անընդունելի և անհեթեթ են»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական փաստացի սահմանին և Արցախում տիրող օպերատիվ իրավիճակին՝ Ադրբեջանի պաշտանության նախարարը «համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հնարավոր սադրանքները վճռականորեն կանխելու համար»: Նա նշել է, որ «բոլոր անօրինական գործողությունները, այդ թվում՝ անօրինական հայկական զինված խմբավորումների գործողությունները, պետք է մշտական ​​վերահսկողության տակ լինեն»։

Զաքիր Հասանովը միևնույն ժամանակ ընդգծել է մարտական ​​գործողություններին մոտ պայմաններում անցկացվող վարժանքների և վարժանքների, ինչպես նաև ժամանակակից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի արդյունավետ օգտագործման մեթոդների կատարելագործման կարևորությունը։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմերս Հեյդարին օրեր առաջ հայտարարել էր, որ Հարավային Կովկասում կան շատ զգայուն հարցեր։ Նրա խոսքով՝ դրանցից մեկն այս երկրի սահմաններին Սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունն է։ Վերջինս նաև մտահոգություն էր հայտնել տարածաշրջանում սիրիացի ահաբեկիչների առկայության կապակցությամբ՝ նշելով որ վերջիններս տարածաշրջան են բերվել Ադրբեջանի կողմից՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։




Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան